Օլեգ Եֆրեմով
թատրոնի ռուս խորհրդային ռեժիսոր, դերասան, մանկավարժ և թատրոնի գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օլեգ Նիկոլաևիչ Եֆրեմով (ռուս.՝ Олег Николаевич Ефремов, հոկտեմբերի 1, 1927[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 24, 2000[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր, դերասան, ուսուցիչ և թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական մրցանակ 3 (1969, 1974 և 1983) և ՌԴ պետական մրցանակ 2 (1997, 2003) պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ թատերական գործիչների խորհրդի հիմնադիրներից մեկը և դրա առաջին քարտուղարը, 1955 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Օլեգ Եֆրեմովի որդին է ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը։
Remove ads
Կենսագրություն
Օլեգ Եֆրեմովը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի ստուդիան։ Հիմնադրել է «Սովրեմեննիկ» թատրոնը, 1956-1970 թվականներին եղել նրա գեղարվեստական ղեկավարը, 1970 թվականից ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը, իսկ նրա բաժանելուց հետո «Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը»։
Եղել է իր ժամանակի ականավոր թատերական ռեժիսորներից մեկը[5][6][7], միաժամանակ աշխատելով որպես դերասան։ Եֆրեմովը նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում, որոնց թվում Սերգեյ Յուտկևիչի «Պատմվածքներ Լենինի մասին» (1957), Ալեքսանդր Զարխիի «Իմ կրտսեր եղբայրը» (1962), Ալեքսանդր Ստոլպերի «Ողջերն ու մեռածները» (1964), Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1965-1967), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» (1967), Գեորգի Նաթանսոնի «Նորից սիրո մասին» (1968), Յուրի Եգորովի «Այնտեղ, հորիզոնից այն կողմ» (1975), Կոնստանտին Վոյինովի «Ռուդին» (1976), Վլադիմիր Բորտկոյի «Հետաքննության հանձնաժողով» (1978), Ռոդիոն Նահապետովի «Թշնամիներ» (1978), Դանիել Խրաբրովիցկու «Պոեմ թևերի մասին» (1980), Էլդոր Ուրազբաևի «Պետավտոտեսուչը» (1982) և այլն։ Թատրոնի բեմում ստեղծել է ժամանակակիցների հիշարժան կերպաներ Վիկտոր Ռոզովի, Ալեքսանդր Վոլոդինի և Ալեքսանդր Գելմանի պիեսներում[8], Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում ստեղծած լավագույն դերերից են չեխովյան Աստրով, բուլգակովյան Մոլիեր, կինոյում ստեղծած դերերից հիշարժան են գնդապետ Գուլյաև («Գումարտակները կրակ են խնդրում»), տաքսու վարորդ Սաշա («3 բարդի Պլյուշչիխայում»), Մաքսիմ Պոդբերյոզովիկով («Զգուշացիր ավտոմեքենայից»), Այբոլիտ («Այբոլիտ 66»)։
Մոտ 50 տարի՝ սկսած 1949 թվականից, Օլեգ Եֆրեմովը դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոցում, եղել է պրոֆեսոր և դերասանական արվեստի ամբիոնի վարիչ։ Բեմադրել է Ռոզովի «Հավերժ ողջեր», Լ․ Զորինի «Դեկաբրիստներ», Շատրովի «Բոլշևիկներ» պիեսները։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads