Մուսա Ջալիլ

From Wikipedia, the free encyclopedia

Մուսա Ջալիլ
Remove ads

Մուսա Մուսթաֆովիչ Ջալիլ (Ջալիլով) (թաթ.՝ Муса Җәлил, փետրվարի 15, 1906(1906-02-15)[1][2], Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 25, 1944(1944-08-25)[3][1][2][…], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ։

Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (19311939-1941 թվականներին՝ Թաթարստանի ԻԽՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941 թվականից եղել է խորհրդային բանակում։

1942 թվականին, ծանր վիրավոր գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել խորհրդային ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեի զինվորական բանտում։

Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1956

Remove ads

Ստեղծագործություններ

Ջալիլի ստեղծագործությունները հրատարակվել են 1919 թվականից։ 1925 թվականին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների «Մենք գնում ենք» առաջին ժողովածուն, «Անցած ճանապարհներ» (1924-1928), «Նա կամակատարը» (1940)

և այլ բանաստեղծություններ` նվիրված կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։

Ջալիլը երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայկական հրտարակությունը 1960 և այլն)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետոները։ 1941 թվականին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։

Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ. Մոաբիտը բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիթյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջալիլին հետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (19571968 թվականին ստեղծվել է Ջալիլի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads