Թաթարերեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թաթարերեն (թաթ.՝ թաթար թելե, թաթարչա/ tatar tele, tatarça ), թաթարների ազգային լեզու, Թաթարստանի Հանրապետության ազգային լեզուն և Ռուսաստանի Դաշնությունում տարածված երկրորդ լեզուն[4]։ Պատկանում է թյուրքական լեզուների ղփչաղական խմբին։
Նախկինում տերմինն օգտագործվում էր այդ թվում որպես որոշ թյուրքական լեզուների անվանում[5].
Remove ads
Լեզվաաշխարհագրություն
Տարածվածություն և քանակություն
Տարածված է Թաթարստանում, Բաշկորտոստանում, Ռուսաստանի Մարի Էլի, Ուդմուրտիայի, Չուվաշիայի, Մորդովիայի, Չելյաբինսկի մարզի, Օրենբուրգի մարզի, Տյումենի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սամարայի մարզի, Աստրախանի մարզի, Սարատովի մարզի, Նիժնի Նովգորոդի մարզի, Պենզայի մարզի, Ռյազանի մարզի, Տամբովի մարզի, Կուրգանի մարզի, Տոմսկի մարզի, Պերմի երկրամասի որոշ շրջաններում, ինչպես նաև Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի առանձին շրջաններում։
2010 թվականի դրությամբ Ռուսաստանում թաթարերենով խոսող բնակիչների թիվը կազմում էր մոտ 4,28 միլիոն մարդ[6] (5,1 միլիոն՝ 1989 թվականի դրությամբ)։ Թաթարերենը տարածված է նաև բաշկիրների, ռուսների, չուվաշների և մարիների, ինչպես նաև Ռուսաստանի որոշ այլ ժողովուրդների մեջ։
Թաթարերենը Թաթարստանում

Թաթարերենը, ռուսերենի հետ հավասար, համարվում է Թաթարստանի Հանրապետության պետական լեզուն։ Թաթարստանում թաթարների բնակության վայրում գործում է կրթական և դաստիարակչական հաստատությունների ցանց, որտեղ կիրառվում է թաթարերենը։
Թաթարերենով հրատարակվում է կրթական, գեղարվեստական, հրապարակախոսական և գիտական գրականություն, լույս են տեսնում հարյուրավոր թերթեր և ամսագրեր, թաթարերենով վարում են բազմաթիվ ռադիո և հեռուստածրագրեր, աշխատում են թատրոններ։
Remove ads
Պատմություն
Ժամանակակից թաթարերենը իր գոյության ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել, կազմավորվել է թյուրքական լեզուների բուլղարական, ղփչաղական և չաղաթայական բարբառներից։ Լեզվի վրա մեծ ներգործություն է ունեցել ուգրո-ֆիննական (հին հունգարական, մարիական, մորդովական, ուդմուրտական լեզուները, արաբերենը, պարսկերենը, ռուսերենը)։
XIX դարի երկրորդ կեսից միջին բարբառի հիման վրա սկսում է ձևավորվել ժամանակակից թաթարերենի ազգային լեզուն, որն ավարտվում է XX դարում։ Թաթարերենի վերաձևավորման մեջ կարելի է առանձնացնել երկու փուլ՝ XIX դարի երկրորդ կեսը և XX դարի սկիզբը (մինչև 1905 թվականը) և 1905—1917 թվականները։
Ժամանակակից գրական թաթարերենը իր հնչյունաբանությամբ և բառապաշարով մոտ է միջին բարբառին, իսկ ձևաբանական կառուցվածքով՝ միշարյան (արևմտյան բարբառին)[7]։
Remove ads
Տես նաև
- Թաթարերենի բարբառներ
- Թյուրքական լեզվախումբ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads