Մուրազ Սարգսյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մուրազ Սարուխանի Սարգսյան (օգոստոսի 1, 1943, Ներքին Խոտանան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2008):
Remove ads
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, իսկ 1977-ին` Մոսկվայի ռազմական ակադեմիան։
Ծառայել է խորհրդային բանակի Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, Հյուսիսային զորախմբավորումում, Օդեսայի ռազմական օկրուգում։ Օդեսայում և Հեռավորարևելյան ռազմական օկրուգում եղել է դիվիզիայի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում (1985-1989) և Միջինասիական բանակային կորպուսի հրամատարի տեղակալ (1989-1992)։
1990 թվականի ապրիլի 26-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։
1992 թվականից ծառայության է անցել Հայկական բանակում` ստանձնելով ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2008 թվականը։ Նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և զորացրվել է բանակից` նշանակվելով պաշտպանության նախարարի խորհրդական։ Զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով։
Remove ads
Պարգևներ
Արժանացել է Պատվո շքանշանի, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի[1], Արիության, Մարտական ծառայության մեդալների, բազմաթիվ պատվոգրերի։
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads