Յանա (գետ)
գետ Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յանա (յակուտ.՝ Дьааҥы), գետ Ռուսաստանի Դաշնության Սախա-Յակուտիայի Հանրապետությունում։
Remove ads
Աշխարհագրություն
Երկարությունը 872 կմ է, ավազանը՝ 238 հազար կմ²։ Կազմվում է Վերխոյանսկի լեռնաշղթայից սկիզբ առնող Սարաանգ և Դուլզալախ գետերի միախառնումից։ Առաջացնելով դելտա (10200 կմ²) թափվում է Յանայի ծոցը (Լապտևների ծով)։
Յանայի ավազանում կան մոտ 40000 լճեր։ Սնումը անձրևային և ձևային է։ Վերխոանսկի մոտ ջրի միջին ծախսը 150 մ³/վրկ է, գետաբերանից 381 կմ հեռավորության վրա՝ 925 մ³/վրկ։ Սառցակալում է հոկտեմբերին, սառցազերծվում՝ մայիս-հունիսին։ Յանայի ավազանի հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են 6,9 միլիոն եվրո։
Remove ads
Վտակներ
Խոշոր վտակներն են Ադիչան, Օլջոն, Աբիրաբիդը, Բիտանտայը, Բակին։ Զարգացած է ձկնորսությունը։
Նավահանգիստներն են Վերխոյանսկը, Բատագայը, Ուստ-Կույգան, Նիժնեյանսկը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 116)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads