Յուրմալա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յուրմալա (Jūrmala), առողջարանային խոշոր քաղաք Լատվիայում։ Գտնվում է Ռիգայի ծոցի հարավային ափին, Ռիգայից արևմուտք։ 51 հզ․ բն․ (2023)։ Ընդգրկում է Լիելուպե, Բուլդուրի, Ձինտարի, Մայորիդ Դուբուլտի, Կեմերի և այլ բնակավայրերը։ Յուրմալյով են անցնում էլեկտրիֆիկացված Ռիգա–Տուկումս երկաթուղագիծն ու խճուղին։ Կան թաղանթանյութի–թղթի, սպորտային նավաշինական գործարաններ, «Տեխնոինֆորմ», գեղարվեստական գործվածքների և գալանտերիայի արտադրության ֆաբրիկաներ, տեխնիկում, թանգարաններ։ Կլիման մեղմ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17 °C, հունվարինը՝ –5 °C։ Բուժիչ միջոցներն են կլիմայաբուժությունը, ծովային լոգանքները (հունիսի կեսից մինչև օգոստոսի վերջը), Կեմերիում՝ հանքային ջրերը և ցեխաբուժությունը։ Բուժվում են սիրտ–անոթային, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, թոքերի ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները և ռևմատիզմով հիվանդ երեխաները։ Գործում են մեծահասակների և երեխաների առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ և կուրորտային պոլիկլինիկաներ։
Remove ads
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Յուրմալայի ԴՄՈԶ
- Յուրմալայի Պատմություն Արխիվացված 2015-05-06 Wayback Machine
Վիդեո և նկարներ
- 360° աստիճանով Յուրմալայի համանիապտկեր Արխիվացված 2011-07-26 Wayback Machine
- Յուրմալայի նկարներ Արխիվացված 2015-08-20 Wayback Machine
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads