Նորայր Սահակյան

ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Նորայր Արտաշեսի Սահակյան (հոկտեմբերի 7, 1987(1987-10-07) կամ հուլիսի 9, 1987(1987-07-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայի «Ալաշկերտ» ակումբում։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Նորայր Սահակյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

Նորայր Սահակյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին սկսել է խաղալ ակումբի երիտասարդական թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում Սահակյանը թիմի հիմնական կազմում նշել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ «Փյունիկում» խաղացել է ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հանդես է եկել հաջողությամբ, ինչի մասին վկայում են առաջնությունում նվաճված ոսկե մեդալները, գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում նվաճված տիտղոսները։ Մինչևն 2009 թվականը շատ է խաղացել հիմնական կազմում, իսկ ահա 2009 թվականին իրավիճակը փոխվել է, և Սահակյանը կորցրել է տեղը հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման։ Արդյունքում առաջնության ավարտից հետո Նորայր Սահակյանը և Արտակ Անդրիկյանը ներկայացվել են տրանսֆերի[3]։ Մի քանի շաբաթ հետո Երևանի «Ուլիս» ակումբի ղեկավարությունը խաղացողներին առաջարկել է պայմանագիր կնքել, որտեղ երկուսն էլ անցկացնում էին իրենց մարզումները[4]։ Առաջնության կեսերին՝ «Միկայի» դեմ խաղից հետո, որտեղ Սահակյանը դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 46-րդ րոպեին, ճնշման խնդիրների պատճառով Սահակյանը կորցրել է գիտակցությունը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սահակյանն ապաքինվել է և հիվանդանոցից վերադարձել տուն[5]։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հերթական անգամ պայմանագիր է կնքել ակումբի հետ[6]։

Remove ads

Ձեռքբերումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads