Նուրի Բիլգե Ջեյլան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նուրի Բիլգե Ջեյլան (թուրքերեն՝ Nuri Bilge Ceylan, հունվարի 26, 1959[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր և ֆոտոնկարիչ։ Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր։ 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր։
Remove ads
Կենսագրություն
Նուրի Բելգե Ջեյլանը ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում՝ ագրոինժեներ Մ. Էմին Ջեյլանի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել հոր հայրենի Ենիջե բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։
Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի էլեկտրոտեխնիկայի բաժինը, այնուհետև սովորել է կինոարվեստ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում։ Զբաղվել է լուսանկարչությամբ, նկարահանել մի քանի կարճամետրաժ ֆիլմեր։
Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է։
2002 թվականին նա «Օտարումը» ֆիլմը ստացել է Կաննի կինոփառատոնի գրան պրի մրցանակ, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերի համար։ Ջեյլանի հաջորդ ֆիլմը՝ «Տարվա եղանակները», որտեղ նկարահանվել է նաև Ջեյլանը իր կնոջ հետ, արժանացել է FIPRESCI մրցանակի։
2008 թվականին Նուրի Բիլգե Ջեյլանը Կաննում ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը «Երեք կապիկներ» ֆիլմի համար, իսկ 2011 թվականին ստացել է իր երկրորդ գրան պրին Կաննում «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի համար։
Remove ads
Ֆիլմագրություն
- 1995 — Կոկոն / Koza (կարճամետրաժ)
- 1997 — Ավան / Kasaba
- 1999 — Մայիսյան ամպեր / Mayis sikintisi (արժանացել է կինոմրցանակների Անկարայում, Անժեյում, Բերգամոյում, Բուենոս Այրեսում, Ստամբուլում, Սինգապուրում)
- 2002 — Օտարում / Uzak (կինոմրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում)
- 2006 — Տարվա եղանակներ / İklimler
- 2008 — Երեք կապիկներ / Üç Maymun
- 2010 — Մի անգամ Անատոլիայում / Bir Zamanlar Andolu’da (գրան պրի Կաննի կինոփառատոնում)
- 2014 — Ձմեռային քուն / Kış Uykusu
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads