Նևիլ Չեմբեռլեն

From Wikipedia, the free encyclopedia

Նևիլ Չեմբեռլեն
Remove ads

Արթուր Նևիլ Չեմբեռլեն (անգլ.՝ Arthur Neville Chamberlain, մարտի 18, 1869(1869-03-18)[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 9, 1940(1940-11-09)[6][1][2][…], Ռեդինգ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, պահպանողական կուսակցության ղեկավարներից։ 1918 թվականից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1922—1923), առողջապահության (1923, 1924—1929 և 1931), ֆինանսների (1923—1924 և 1931—1937) մինիստր։ 1937—1940 թվականներին՝ վարչապետ և պահպանողական կուսակցության ղեկավար։ Փորձել է վարել ֆաշիստական առաջնորդներին խաղաղեցնելու քաղաքականություն․ Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ ստորագրել է Մյունխենյան համաձայնագիրը։ Նրա կառավարությունը խափանել է 1939 թվականի սովետաանգլոֆրանսիական բանակցությունները, քանի որ միաժամանակ գաղտնի բանակցություններ էր վարում ֆաշիստական Գերմանիայի հետ։

Արագ փաստեր Նևիլ Չեմբեռլեն անգլ.՝ Neville Chamberlain, Ծնվել է ...

1940 թվականի մայիսին, Մեծ Բրիտանիայի ռազմական անհաջողությունների պայմաններում, հրաժարվել է վարչապետի պաշտոնից, մնալով (մինչև 1940 թվականի սեպտեմբերը) Ուինսթոն Չերչիլի կոալիցիոն կառավարության կազմում։

Remove ads

Գրականություն

  • Трухановский В․ Г․, Внешняя политика Англии в период второй мировой войны (1939—1945), М․, 1965
  • Мас-leod L․, Neville Chamberlain, L․, [1962]

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads