Շահեն Խաչատրյան

հայ արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia

Շահեն Խաչատրյան
Remove ads

Շահեն Գևորգի Խաչատրյան (սեպտեմբերի 28, 1934(1934-09-28), Հալեպ, Սիրիա - հոկտեմբերի 22, 2021(2021-10-22)[1]), հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Շահեն Գևորգի Խաչատրյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

Remove ads

Աշխատություններ

Գրքեր

  • «Պետրոս Կոնտուրաճյան», 1965:
  • «Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ», 1970:
  • «Ֆրանսահայ կերպարվեստ», 1991[2]:
  • «Մինաս Ավետիսյան», 1990, ռուսերեն։
  • Այվազովսկի, ԱՄՆ, Ռոս Ավետիսյան, 2013, 120 էջ[3]։
  • Մարտիրոս Սարեան, Վրձնի հայ վարպետներ[4]։
  • Թանգարանի զինվորը։ Նկարահավաքի պատմություններ։ Պրինտ ինֆո, 2014, 287 էջ[5]։
  • Вардгес Суренянц, 2014, 111 էջ[6]։
  • Акоп Овнатанян, Պրինտ ինֆո, 2015, 91 էջ[7]։
Thumb
Շահեն Խաչատրյանը Ասիլվայի ցուցահանդեսին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Ալբոմներ

Կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Խաչատրյանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։

Remove ads

Մրցանակներ

1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով[8], հետագայում՝ Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով[9]։ 1999 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads