Շերլոկ Հոլմսի թանգարան

From Wikipedia, the free encyclopedia

Շերլոկ Հոլմսի թանգարանmap
Remove ads

Շերլոկ Հոլմսի թանգարան (անգլ.՝ The Sherlock Holmes Museum), սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպարի՝ լեգենդար հետախույզ Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը Լոնդոնում։

Արագ փաստեր Շերլոկ Հոլմսի թանգարան, Տեսակ ...

Համաձայն Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության՝ Շերլոկ Հոլմսը և նրա ընկեր դոկտոր Վաթսոնը 1881-ից 1904 թվականների ընթացքում ապրում էին Բեյքեր սթրիթ 221b հասցեում (221b, Baker street)[1][2]։ Գրքի գրման ժամանակ նման հասցե Լոնդոնում գոյություն չուներ։ Հետագայում Բեյքեր սթրիթի դեպի հյուսիս ընդլայնման արդյունքում (այնտեղ, որտեղ 19-րդ դարի վերջին գտնվում էր Upper Baker Street (Վերին բեյքեր սթրիթ) փողոցը) պարզվեց, որ այդ համարը հայտնվել է Abbey National շինարարական ընկերության կառուցմանը հանձնարարված համար 215-229 տների ցանկում։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ Abbey National ընկերությունը ստիպված ուներ հատուկ քարտուղարություն՝ նամակներին պատասխանելու և այլ թղթակցությունների վարման համար, որոնք մշտապես գալիս էին Բեյքեր սթրիթ 221b հասցեին Շերլոկ Հոլմսի անունով։

Remove ads

Պատմություն

Թանգարանը հիմնադրել է հայազգի Գրեյս Այդինյանցը[3]։ 1990 թվականին նա վաճառել է իր տունը և գումարի մեծ մասը ներդրել թանգարանը հիմնելու համար։ Նա նույնիսկ դատարանով իրավունք է ստացել շենքի վրա դնելու վեպից հայտնի 221B Baker Street հասցեն, չնայած այն հանգամանքին, որ շենքը նախկինում ուներ 239 Baker Street հասցեն[4]:

Thumb
Տների համարակալումը Բեյքեր սթրիթ փողոցում 1890 և 2010 թ.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads