Ողբերգակ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ողբերգակ (ողբ և երգ բառերից), միջնադարում ողբի հեղինակ կամ բանավոր ողբասաց, նոր ժամանակներում՝ ողբերգությունների հեղինակ կամ ողբերգություններում խաղացող դերասան։ Գրականության մեջ ողբերգակ են կոչվում հին հունուկան, և հռոմեական դրամատիկական երկերի հեղինակները, որոնցից առաջինները և՛ գրել են, և՛ խաղացել (էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Ագաթոն), ինչպես և Վերածնության դարաշրջանի դրամատուրգները (Պոլիցիանո, Տրիսսինո, Մառլո, Շեքսպիր) և կլասիցիսաական ողբերգությունների հեղինակները Կոռնել, Ռասին։ Նոր շրջանում ողբերգակ են կոչվել ողբերգություններում գլխավոր դերը կատարողները Քեմբլ, Տալմա, Քին, Ռիստորի, Սալվինի, Ռոսսի, Մունե-Սյուլլի, Մոչալով, Կարատիգին, Ադամյան, Փափազյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 611)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads