Ոսկե վարդ

From Wikipedia, the free encyclopedia

Ոսկե վարդ
Remove ads

Ոսկե վարդ, Կաթոլիկ եկեղեցու Հռոմի պապերի կողմից ամենամյա օրհնվող ոսկյա զարդարանք։ Երբեմն համարվում է ակնածանքի կամ սիրո խորհրդանիշ։ Ստացողների թվում են եղել եկեղեցիներ ու սրբավայրեր, թագավորներ, ռազմական գործիչներ ու կառավարություններ։

Thumb
Ջիուզեպպե և Պիետրո Պաոլո Սպագնայի հեղինակած ոսկե վարդը։ Հռոմ, մոտավորապես 1818/19 թվական։ Պահպանվում է Վիեննայի Հոֆբուրգ կայսերական պալատում։

Նշանակություն և սիմվոլիզմ

Thumb
Մինուչիո դա Սիենայի ոսկե վարդը (1330), որը Հռոմի պապ Ջոն XXII-ը նվիրել է Նեուչաթելի կոմս Ռուդոլֆ III Նիդաուացուն

Վարդն օրհնում են Մեծ Պասի չորրորդ կիրակի օրը (նաև հայտնի որպես Վարդի կիրակի), երբ վարդագույն հանդերձներն ու վարագույրները փոխարինում են եկեղեցական մանուշակագույնին՝ պահքի հանդիսավորության մեջ հույս ու հրճվանք խորհրդանշելով։ Ամբողջ պահքի ընթացքում կաթոլիկներն աղոթում են, պաս պահում, ինքնախարազանվում ու խորհրդածում մեղքի ու դրա բացասական հետևանքների շուրջ, բայց Վարդի կիրակին հնարավորություն է տալիս հետ նայել Քրիստոսի մահվանն ու անհամբերությամբ սպասել նրա բաղձալի հարությանը։ Գեղեցիկ ոսկե վարդը խորհրդանշում է փառավոր վեհությամբ հարություն առած Քրիստոսին (Աստվածաշնչում Մեսիային անվանում են «դաշտի ծաղիկ ու հովիտների շուշան»)[1]։ Ըստ Հռոմի պապ Լեո XIII-ի՝ վարդի բույրը «խորհրդանշում է Քրիստոսի բույրը, որը նրա հավատարիմ հետևորդները պետք է լայնորեն սփռեն», իսկ փշերն ու ծաղկաթերթերի վարդագույնը վերագրվում են նրա արյունալի տառապանքին։

Հռոմի պապերից շատերն են իրենց քարոզներում ու նամակներում բացատրել վարդի առեղծվածային նշանակությունը։ Իննոկենտիոս III-ն ասում էր․ «Վարդի կիրակին ներկայացնում է սերը ատելությունից հետո, ուրախությունը վշտից հետո, լիությունը քաղցից հետո, ուրեմն և վարդն իր գույնով, բույրով ու ճաշակով բնութագրում է սեր, ուրախություն ու հագեցվածություն համապատասխանաբար»։

Remove ads

Ժամանակակից վարդի պատմություն ու զարգացում

Մշակում

Ծաղիկ

Նախքան Սիքստոս IV պապի (1471–84) գահկալությունը, ոսկե վարդը բաղկացած էր մաքուր ոսկուց պատրաստված մեկ ծաղիկից, որը թեթև կարմիր էին գունավորում։ Հետագայում վարդը զարդարելու համար ծաղկաթերթերին ու վարդի մեջ ավելացվել են սուտակներ ու այլ թանկարժեք քարեր։

Հռոմի պապ Սիքստոս IV-ը մեկ վարդը փոխարինել է տաս և ավելի վարդերի փնջով, որոնցից ամենամեծի շուրջը խմբված էին համեմատաբար ավելի փոքրերը։ Կենտրոնական վարդի մեջտեղում շաղափված կափարիչով մի փոքրիկ գավաթ է, որի մեջ վարդն օրհնելիս պապը մուշկ ու անուշաբույր բալզամ է լցնում։ Ամբողջը պատրաստված է մաքուր ոսկուց, սակայն չափը, կշիռն ու զարդարանքները կարող են տարբեր լինել։ Սկզբնապես վարդն ունեցել է երեք դյույմ բարձրություն ու տեղավորվում էր պապի ձախ ձեռքում, մինչ նա աջով օրհնում էր հավաքված բազմությանը։ Հետագայում ավելացվել են ծաղկամանն ու տակդիրը։

Ծաղկաման և տակդիր

Ծաղկամանն ու դրա տակ գտնվող տակդիրը բազմազանվում են ըստ պատրաստման նյութի, կշռի ու ձևի։ Սկզբում դրանք պատրաստվում էին ոսկուց, հետագայում փոխարինվել են ոսկեզօծած արծաթով։ Տակդիրը կարող է լինել եռանկյունաձև, քառանկյունաձև կամ ութանկյունաձև ու դրվագվածված տարբեր զարդարանքներով, ինչպես նաև տվյալ վարդը պատվիրած Հռոմի պապի զինանշանով։

Զարդարանքի արժեք

Thumb
Վատիկանի գրադարանի ոսկե վարդը

Վարդի արժեքը կախված էր պապի առատաձեռնությունից ու տվյալ ժամանակի տնտեսական հանգամանքներից։ Բալդասսարին նշում էր, թե 1650 թվականին շնորհված վարդն արժեր 500 էքյու (ոսկեդրամ), որը հավասար էր մոտավորապես 1․7 կգ ոսկու։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի շնորհած վարդերն համապատասխանաբար արժեին 800 և 1200 էքյու։ Ֆրանսիայի թագուհի Մարիա Թերեզա Ավստրիացուն Կլեմենտ IX պապի կողմից ուղարկված վարդն արժեր 1600 էքյու, որը հավասար էր ութ ֆունտ ոսկու։ Պատրաստվել են վարդեր 1450 էքյու արժողությամբ[2], իսկ 19-րդ դարում նաև 2000 էքյու և ավելի արժեքով[3]։

Ծագում

Վարդեր նվիրելու ավանդույթը փոխարինել է կաթոլիկ ղեկավարներին ոսկե բանալիներ ուղարկելու ավանդույթին։ Վարդերի ու բանալիների միջև որոշակի նմանություններ կան․ երկուսն էլ պատրաստված էին մաքուր ոսկուց ու օրհնված պապի կողմից, նաև հանդիսանում էին սուրբ մասունքներ։

Վարդերի ավանդույթի հիմնադրման ստույգ ժամկետը հայտնի չէ։ Ոմանք պնդում են, թե այն եղել է Կառլոս Մեծից (742-814) առաջ, մյուսների կարծիքով այն սկզբնավորվել է 12-րդ դարավերջին։

Ավանդույթը, որը սկզբնավորվել էր, երբ պապերը Ավինյոն էին տեղափոխվել, շարունակվել է նրանց Հռոմ վերադառնալուց հետո նաև։ Պապական արքունիքի ամենաարժանավոր արքայազնը հանդիսավոր արարողությամբ պապից ստանում էր վարդը, իսկ տասնյոթերորդ դարասկզբից վարդով պարգևատրվում էին միայն թագուհիներն ու արքայադուստրերը։ Կայսրերը, միապետները, թագավորներն ու արքայազնները պարգևատրվում էին օրհնված սրով ու գլխարկով, որը տղամարդկանց համար ավելի հարմար նվեր էր։ Սակայն եթե կաթոլիկ կայսրը, միապետը կամ որևէ հզոր արքայազն Հռոմում ներկա էր լինում Վարդի կիրակի օրը, նրան ոսկե վարդ էին նվիրում։

Remove ads

Վարդի օրհնություն

Thumb
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից Վաշինգտոնի Մարիամ Աստվածածնի բազիլիկին նվիրված վարդը։

Սկզբում վարդերը չէին օրհնվում, դրանք սկսել են օրհնել արարողությունն ավելի հանդիսավոր դարձնելու ու ստացողի մոտ ակնածանք առաջացնելու համար։ Ըստ կարդինալ Պետրայի՝ վարդն առաջին անգամ օրհնել է Իննոկենտիոս IV պապը (1245–54)։ Ուրիշները պնդում են, որ Իննոկենտիոս III-ը (1198–1216), Ալեքսանդր III-ը (1159–81) կամ Լեո IX-ն (1049–55) է եղել առաջինը։ Ջիուզեպպե Կատալանուսը պնդում էր, որ թեև առաջին վարդերը օծվում էին մուշկով ու բալզամով, աղոթքներով, խնկով ու սուրբ ջրով դրանց օրհնությունն սկսվել է ավելի ուշ՝ Ջուլիուս II պապի գահակալության օրոք (1503–13)։ Մեր օրերում պապը վարդն օրհնում է ամեն տարի, բայց միշտ չէ, որ այն նոր է լինում կամ տարբեր․ հին վարդն օրհնվում է այնքան ժամանակ, մինչև որ նվիրվում է որևէ մեկին։

Նախքան պապական իշխանությունն Ավինյոն տեղափոխելը վարդն օրհնում էին այն պալատի ավանդատանը, որտեղ գտնվում էր պապը։ Օրհնությանը հետևում էր հանդիսավոր պատարագ, որը մատուցվում էր կա՛մ անձամբ պապի, կա՛մ առաջին կարդինալ-քահանայի կողմից։ Առաջին դեպքում վարդը դրվում էր ոսկով ասեղնագործված վարդագույն մետաքսե քողի վրա, երկրորդ դեպքում պապը վարդը պահում էր իր ձեռքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնկի էր իջնում ու երգում "Laudemus in Domino"։ Վարդը ձեռքում պապը հանդիսավորությամբ վերադառնում էր Լաթեարն պալատ, իսկ Հռոմի քաղաքագլուխը նրա ձիու սանձից բռնած ուղեկցում էր նրան ու օգնում իջնել ձիուց։ Տեղ հասնելով՝ պապը վարդը տալիս էր քաղաքագլխին, որպես նրա ցուցաբերած հարգանքի փոխհատուցում։ Ավինյոնում բնակվելու տարիներին (1305–1375) պապերն իրենց սուրբ գործառույթներից շատերն իրականացնում էին իրենց պալատի մասնավոր մատուռում, սակայն Հռոմ վերադառնալուն պես վերակագնել են այս ավանդույթը։

Այժմ վարդի օրհնությունը կատարվում է ավանդատանը, իսկ պատարագը մատուցվում է պապական մատուռում։ Վարդը դրվում է վառվող մոմերով սեղանի վրա, և սպիտակ հագնված պապը՝ վարդագույն փարաջայով ու գլխին թանկարժեք խույր, սկսում է արարողությունն ընդունված խոսքերով ու աղոթքով։ Աղոթքն ավարտելուց հետո նա խունկը տեղադրում է բուրվառի մեջ, խնկարկում բալզամն ու մուշկը, հետո դրանք լցնում գլխավոր վարդի մեջ բացված փոքրիկ բաժակի մեջ։ Այնուհետև նա խնկարկում է վարդն ու այն ցողում սուրբ ջրով, որից հետո ամենակրտսեր հոգևորականը վարդը տեղափոխում է մատուռ, ու դնում խաչի տակ՝ ասեղնագործ մետաքսե քողի վրա, որտեղ այն մնում է մինչև պատարագի ավարտը։ Պատարագից հետո եկեղեցական թափորն ուղեկցում է վարդը մինչև ավանդատանը դրա համար հատկացված վայրը, որտեղ այն մնում է մինչև որևէ մեկին պարգևատրելը։

Remove ads

Նվիրառուներ

Thumb
Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկի ոսկե վարդը

Ոսկե վարդով պարգևատրվել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ նույնիսկ մեկ ամուսնական զույգ ու եկեղեցիներ։

Մինչև տասնվեցերորդ դարը ոսկե վարդի արժանանում էին տղամարդ միապետները։ Սակայն տասնվեցերորդ դարից ի վեր ավելի տարածված է դարձել դրանով կին միապետներին կամ միապետների կանանց պարգևատրելը։ Վերջին տղամարդը, ով արժանացել է ոսկե վարդի, Վենետիկի դուքս Ֆրանչեսկո Լորեդանն էր 1759 թվականին։ Ոսկե վարդի արժանացած վերջին կինն ու միապետը Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի Շառլոտան էր 1956 թվականին։ .

Ոսկե վարդի արժանացած գլխավոր եկեղեցիներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարը (հինգ վարդ), Լաթերանի բազիլիկ եկեղեցին (չորս վարդ)[4] և Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (երկու վարդ)[5]։

  • Քսաներորդ դարում Հռոմի պապեր Պիոս X-ը, Բենեդիկտոս XV-ը, Ջոն XXIII-ը և Հովհաննես Պողոս I-ը ոսկե վարդեր չեն նվիրել։
  • Հռոմի պապ Պիոս XI-ը վերականգնել է ավանդույթը, որը շարունակել է Պիոս XII-ը։
  • Հռոմի պապ Պողոս VI-ը (1963–1978) հինգ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը (1978–2005) ինը պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը (2005–2013) տասնութ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր գահակալության ընթացքում ոսկե վարդի հինգ պարգևատրում է արել (2013 թվականի նոյեմբերին, 2016 թվականի հուլիսին, 2017 թվականի մայիսին ու հոկտեմբերին, 2019 թվականի հունիսին)։

Հռոմի պապ Պողոս VI-ից սկսած բոլոր ոսկե վարդերը նվիրվել են եկեղեցիների, Բենեդիկտոս XVI-ի պարգևատրումները եղել են կույս Մարիամի սրբավայրերին։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ստացող ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads