Ուիլ Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ուիլարդ Քերրոլլ (Ուիլ) Սմիթ-կրտսեր (անգլ.՝ Willard Carroll «Will» Smith, Jr., սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4])՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, ով հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ Ստացել է 2 «Օսկար» մրցանակ, հինգ անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ունի «Գրեմմի»-ի մրցանակ։ 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ 2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորեց ամենավարձատրվող Հոլիվուդյան դերասանների «Forbes» ցանկը, մեկ տարվա մեջ վաստակելով 80 մլն. ԱՄՆ դոլար։ Սմիթը դարձավ առաջին դերասանը Հոլիվուդի պատմության մեջ, ում ինը հաջորդական ֆիլմերը հավաքեցին ավելի քան 100 մլն. ԱՄՆ դոլար յուրաքանչյուրը։
Remove ads
Ընտանիքը և անձնական կյանքը
Ուիլյարդ Սմիթ-կրտսերը ծնվել է 1968 թ. սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա Մայր Քերոլայնն աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հայրը՝ Ուիլյարդ Քերոլ Սմիթ-ավագը՝ ինժեներ (մահացել է 2016 թվականին)։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ Ուիլը 13 տարեկան էր, բայց պաշտոնապես չէին բաժանվել մինչև 2000 թվականը։
Ինքը Ուիլլը՝ իր առաջին կնոջ՝ Շիրի Զամպինոյի (այժմ Շիրի Ֆլետչեր) հետ ամուսնալուծվել է 1995 թվականին, ապրելով նրա հետ երեք տարի (1992 թ. մայիսի 9 - 1995 թ. դեկտեմբերի 10)։ Նրա որդին՝ Ուիլյարդ Քրիսթոֆեր Սմիթ Երրորդը մնաց մոր հետ, բայց հաճախ տեսակցում է իր հորը։ Երկու տարի անց, 1997 թ. Դեկտեմբերի 31-ին, Սմիթը ամուսնացավ իր ընկերուհի Ջադե Փինկեթի հետ։ Ջադայից Սմիթը ունեցավ երկու երեխա. որդի Ջեյդեն Սմիթ (1998 թ. հուլիսի 8) և դուստր Ուիլոու Սմիթ (2000 թ. հոկտեմբերի 31)։ Դստեր հետ նա հայտնվեց «Ես Lեգենդ եմ» ֆիլմում, իսկ որդու հետ` «Երջանկության հետևից» և «Մեր թվարկությունից հետո» ֆիլմերում։
Remove ads
Կարիերան
Ֆիլադելֆիայում Սմիթը ծանոթանում է երաժիշտ Ջեֆ Թաունսի հետ, ում հետ նա 1980-ականների վերջին մեծ ճանաչում է ստանում իրենց հիփ-հոփ դուետ DJ Jazzy Jeff & the Fresh Prince-ի շնորհիվ, դառնալով առաջինը, ով ստացավ «Գրեմմի»-ի մրցանակ՝ լավագույն ռեփի կատարման համար։ Սկսած 1990 թվականից խաղացել է գլխավոր դեր հայտնի «Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ։ Այս վաղ տարիներին Ուիլլը օգտագործել է բեմական Իշխան կեղծանունը։ («Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալից)։ Սերիալն ունեցել է մեծ հաջողություն վեցը տարվա ընթացքում (1990-1996 թթ.):
Remove ads
Ֆիլմագրություն
Դերասան
Remove ads
Սկավառակագրություն
- Rock The House (1987)
- He’s The DJ, I’m The Rapper (1988)
- And In This Corner… (1989)
- Homebase (1991)
- Code Red (1993)
- Big Willie Style (1997)
- Men in Black։ The Album (1997)
- DJ Jazzy Jeff & The Fresh Prince — Greatest Hits (1998)
- Willennium (1999)
- Born To Reign (2002)
- Men in Black II։ Music from the Motion Picture (2002)
- Greatest Hits (2002)
- Party Starter(2003)
- Lost and Found (2005)
- Miami (2009)
Remove ads
Մրցանակներ և պարգևներ
Մրցանակներ
- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն համբույր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կռիվ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն երաժշտություն («Սևազգեստ մարդիկ»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն երաժշտություն («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային զույգ («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2002 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2005 «Սեզար» մրցանակ
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն տղամարդու դեր երկրորդային պլանում («Մեր դարաշրջանից հետո»)
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային համակցություն («Մեր դարաշրջանից հետո»)
Պարգևներ
- 1993, 1994 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (կատակերգություն կամ մյուզիքլ) («Բևեռլի Հիլզի իշխանը»)
- 1996 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Վատ տղաները»)
- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Սևազգեստ մարդիկ»)
- 1999 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Պետության թշնամին»)
- 2002 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Ալի»)
- 2002 Օսկար մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2004 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային թիմ («Վատ տղաները 2»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Հիթչի մեթոդը»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Հիթչի մեթոդը»)
- 2007 MTV ալիքի մրցանակ - լավագույն դերասան կամ դերասանուհի («Երջանկության հետևից»)
- 2007 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Երջանկության հետևից»)
- 2007 Օսկար մրցանակ - լավագույն դերասան («Երջանկության հետևից»)
- 2016 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Պաշտպանը»)
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads