Ուրարտացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ուրարտացիներ, հնագույն ժողովուրդ, որը ապրել է Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Բնակվել է Ուրարտու պետությունում (կամ Վանի թագավորությունում), հայտնի է որպես ցեղային միություն մ.թ.ա. 13-րդ դարից, պետություն՝ մ.թ.ա. 8–րդ դարից և գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա. 6-րդ դարը[1]։ Նաև հիպոթեզ կա, որ ուրարտացիները հայ ժողովրդի էթնոգենեզի ժամանակ անցել են հնագույն հայերենին և դարձել հայ ժողովրդի նախնին[2][3][4]։

Remove ads
Ծագում
Ներկայումս ստույգ վկայություններ չկան ուրարտացիների ծագման մասին։ Հայտնի է, որ ուրարտացիները աքքադացիների և խուռիների հետ պատկանել են արմենոիդ խմբին[5]։ Ենթադրվում է, որ Հայկական լեշնաշխարհում ուրարտացիների հնարավոր տարածումը տեղի է ունեցել Ռևանդուզ շրջանից (ներկայում՝ ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքում), որտեղ տեղակայված է եղել Մուսասիր հնագույն քաղաքը[6][7][8][9]։ Հավանական է, որ հնագույն ուրարտական քաղաք Մուսասիրը գտնվել է այդ ցեղի սկզբնական բնակության վայրում[6][9]։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջից մինչև մ.թ.ա. 4-2-րդ դարերը ուրարտացիները անցել են հնագույն հայերենին և դարձել հայ ժողովրդի նախնին[10]։
Remove ads
Լեզու

Ուրարտերենը հետնորդներ չունի[11]։ Այսօր գիտնականները փոխհամաձայնության են եկել ուրարտերենի և խուռիերենի անմիջական կապի շուրջ[12][13][14]։ Չնայած մեզ են հասել ուրարտական գաղափարագրերով մի քանի չվերծանված գրություններ, ուրարտացիները հիմնականում օգտագործել են ասորական սեպագրության պարզեցված ձևը։ Օրինակ՝ ասորական բազմիմաստ շատ գաղափարագրեր փոխառելիս ուրարտացիները դրանք օգտագործել են միայն մեկ իմաստով, կորել են ասորական նշանների իմաստային տարբեր երանգներ[15]։ Ներկայումս հայտնի շուրջ 500 սեպագիր արձանագրություններից առանձնացվել է մոտ 350-400 բառարմատ, որի մեծ մասը ուրարտերեն է, իսկ մի մասը փոխառված է այլ լեզուներից։ Այսօր որոշակիացված է, որ հայերենն ուրարտերենի հետ ունի ընդհանուր շատ բառարմատներ (ավելի քան 70 բառարմատ)[16]։ Մոտավորապես 170 բառարմատ հայտնաբերվել է դաղստանյան խմբի լեզուներում, որոնք ներառում է շուրջ 60 տարբեր լեզուներ[17]։
Remove ads
Կրոն

Ուրարտացիների կրոնը սերտորեն կապված է Մեսոպոտամիայի կրոնների հետ. ուրարտացիներն ունեին աստվածների մեծ պանթեոն, որոնցից շատերն ակնհայտորեն փոխառված էին Մեսոպոտամիայի պետությունների (Շումեր, Աքքադ և Ասորեստան) կրոններից[1]։ Ուրարտուում մեծ տարածում ուներ զոհաբերությունը, որի ընթացքում մեծ մասամբ զոհաբերում էին ցուլերի և ոչխարների։ Կան նաև այլազգի գերիների զոհաբերության հետքեր[18]։ Աստվածների պաշտամունքային տարբեր ծիսակատարությունները, ինչպես նաև զոհաբերական ընթացակարգերը սովորաբար տեղի են ունեցել ժայռափոր շինություններում, որոնք հիշեցնում էին Մեսոպոտամիայում կառուցված զիկկուրատների վերնամասին։ Զիկկուրատներն օգտագործվել են նույն ձևով։ Ժայռափոր այդպիսի շինություններից մեկում հայտնաբերվել է աղյուսակ, որում հաշվարկված են եղել ուրարտացիների 79 աստվածներ և նրանցից յուրաքանչյուրին զոհաբերելու համար անհրաժեշտ կենդանիների քանակը[18][19]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads