Հայ ժողովրդի էթնոգենեզ

From Wikipedia, the free encyclopedia

Հայ ժողովրդի էթնոգենեզ
Remove ads

Հայ ժողովրդի էթնոգենեզ (հայ ժողովրդի ձևավորումը), հայ ժողովրդի ձևավորման բարդ և երկարատև գործընթացը, որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։

Արագ փաստեր Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590, Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ ...
Remove ads

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ ավանդազրույցները

Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։

Thumb
Հայկը — հայ ժողովրդի նախահայրը։

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։

Վրացական ավանդազրույց

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Հինեբրայական (հրեական) ավանդություն

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Remove ads

Հայերի էթնոգենեզի պատմություն

Երբ Հայաստանի Հանրապետությունը 1920-1921 թ․ գրավվեց սովետական Ռուսաստանի կողմից 1922-ի վերջից դարձավ ԽՍՀՄ մաս, աթեիստական ԽՍՀՄ-ի կազմում հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը իրականացվում էր միայն աթեիստական տեսակետներից՝ զերծ պահելով որեւէ կրոնական կամ առասպելական բացատրություններից։ Մինչև 20-րդ դարի 30-ականնները, ԽՍՀՄ-ը, որը դաշնակցային հարաբերությունների մեջ էր քեմալական Թուրքիայի հետ, փորձում էր բարեկամական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, որի պատճառով թե՛ գիտական, թե՛ հրապարակախոսական գրականությունում համարյա թե չէր նշվում այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում և սահմանափակում էին հայերի բնօրրանը Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն՝ ՀԽՍՀ կոչվող վարչակատարածքային միավորի սահմաններով։ Այդ տարիներին լուրջ հետազոտություններ չեն անցկացվե։ Եվ որպեսզի ԽՍՀՄ-ը վերջնականապես ցրի այն տեսակետը, ըստ որի հայերն են Հայկական լեռնաշխարհի բնիկները, գրքերում և դպրոցներում մտցրեց այսպես կոչված գաղթային կամ ներգաղթային տեսակետն, ըստ որի՝ հայերն այստեղ են գաղթել Բալկանյան թերակղզուց։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը Երկրորդ Համաշխարհային պատերազմից մինչև 1980-ական թվականները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի ծագման վարկածները կտրուկ փոխվեցին։ Այն պայմանավորված էր նախ նրանով, որ արևմտյան Ուկրաինան ազատագրվել էր և միացվել արևելյան Ուկրաինային, որ հույս էր ծնում հայ ժողովրդի մեջ միավորել պատմական Հայաստանը։ Բացի դրանից կար Կարսի մարզն ու Արարատ լեռը ՀԽՍՀ–ին հետ միավորելու լուրջ հավանականություն, որը ի կատար չածվեց։ Նաև խրախուսվում էր սփյուռքից հայրենադարձությունը և խոսել նրա մասին, որ հայերն այստեղ բնիկ չեն, սխալ կլիներ և այդ իսկ պատճառով սկսվեց ավելի շատ խոսվել հայերի բնիկ լինելու մասին տեսակետը։ Այդ պատճառով պետք էր նոր տեսակետ։

«Հայասյան» հիպոթեզների ի հայտ գալ

1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին, որպես հայ ժողովրդի նախահայրենիք սկսվեց նշվել Հայասա պետությունը, որ նշվում էր խեթական սեպագրերում և որ գտնվում էր Խեթերի թագավորությունից արևելք՝ այսինքն Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ 1947 թ-ին Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Հայասան — հայ ժողովրդի բնօրրանը» աշխատությունը, որտեղ նա ապացուցում էր «Հայասան որպես հայերի նախահայրենիք» տեսակետն այն փաստով, որ հայերենն ունի երկու բնույթ. այն և՛ հնդեվրոպական է, և՛ փոքրասիական, ինչպես նաև Հայք և Հայասա բառերի նմանությամբ։ 1950-ական թթ-ի սկզբներին Հակոբ Մանանդյանը, Բաբկեն Առաքելյանն ու Սուրեն Երեմյանը, հրատարակեցին աշխատություններ, որտեղ մերժվում էր գաղթային կամ միգրացիոն հիպոթեզը։ Շատ գիտնականներ, այդ թվում Ադոնցը ընդունում էին այն տեսակետն ըստ որի Հայասա անունը կազմված է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը 1980 թ․-ից հետո

Այս փուլը բնութագրվում էր ԽՍՀՄ-ի գրաքննության թուլացմամբ, որի հետևանքով ավելի շատ սկսվեց խոսվել Հայասյան հիպոթեզների մասին։ Բացի դրանից 1980-ականներից ի հայտ եկավ Հայկական հիպոթեզը, որի հեղինակներն էին ժամանակի ականավոր գիտնականներ ակադեմիկոս Թամազ Գամկրելիձեն և դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Իվանովը։ Վերջիններիս պնդմամբ հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

Remove ads

Հարցի ներկայիս կարգավիճակ

Ներկայումս ժողովրդի էթնոգենեզը ուսումնասիրելու համար օգտագործում են գենետիկան, լեզվաբանությունը և հնէաբանությունը։

Պատմական աղբյուրներ

Thumb
Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը, որտեղ նշվում է «Արմինա», հին պարսկ.՝ Armina տեղանունը։

Արմենիա անվանումն առաջինը հիշատակում է Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը (մոտ մ.թ.ա. 520 թ.)։ Հայերի ավելի հին լինելու մասին վկայում է այն փաստը, որ եռալեզու Բեհիսթունի արձանագրությունում հին պարսկ.՝ Armina և էլամերեն Har-mi-nu-ia հանդիպում են աքադերեն հատվածի այն հատվածներում, որտեղ նշվում է U-ra-aš-ṭu, այսինքն Ուրարտու, որ նշանակում է որ «Արմենիա» և «Ուրարտու» անվանումները նույն անվանումն են տարբեր լեզուներով, այսինքն Աքեմենյան տերությունում (հին պարսկերենով) առաջին անգամ ՈՒրարտուի փոխարեն օգտագործել են «ուրարտացիների /արարատցիների/ երկիր» անվանաձևը՝ բառացի – Ար /արարադ/ - մեն /մարդիք կամ ժողովուրդ/ - իա /երկիր իմաստավորող վերջավորություն/։ Հետագայում հայերը հիշատակվում են մի շարք այլ աղբյուրներում, օրինակ Հերոդոտոսի մոտ հանդիպում ենք.

Գիրք I, էջ 180։ Քաղաքը [Բաբելոն] բաղկացած է երկու հատվածից։ Միջով հոսում է Եփրատ գետը, որ սկիզբ է առնում Հայաստանում։ Այն մեծ և հզոր գետ է և թափվում է Կարմիր ծով։

Գիրք I, էջ 194։ … Հայաստանում, որ Ասորեստանից հյուսիս է, պատրաստում են լավ նավեր…

Հայաստանի մասին մեծ քանակությամբ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը (մ.թ.ա. 4-րդ դար) և Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար). վերջինս մեծ ճշգրտությամբ նկարագրել է Հայաստանի աշխարհագրությունը։

Լեզվաբանություն

Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին խումբ։

Մարդաբանական տվյալներ

Հայերը պատկանում են արմենոիդ ռասային։

«Հայաստան» և «Հայ» բառերի ծագումը

Ահա բառերի ծագման օրինակներ.

  • «Հայաստան» կամ «Հայք» և «Հայ» բառերն առաջացել են հայ ժողովրդի նախահայր «Հայկի» անունից;
  • Հայերի վրացերեն անվանումը՝ վրաց.՝ სომხეთი (սոմխեթի) է։

«Հայասյան» հիպոթեզների ներկա կարգավիճակը

Գոյություն ունեն մի քանի «հայասյան» հիպոթեզներ, որոնք բոլորն էլ հիմնված են այն տեսակետի վրա, խեթական աղբյուրներում հիշատակվող Հայասան բնակեցված է եղել հայերով կամ «նախահայերով», ովքեր խոսել են հայերեն կամ «նախահայերեն»։

Զգուշավոր հայասյան հիպոթեզներ

«Զգուշավոր հայասյան հիպոթեզները» Հայասան տեղադրում են այնտեղ, որտեղ որ տեղադրում են խեթական թագավորության ուսումնասիրողները, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում, Ճորոխ գետի հովտում։

Ըստ այս հիպոթեզի հայերը թափանցել են Հայասա մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, և հետագայում տարածվել են ողջ լեռնաշխարհով մեկ։ Այս հիպոթեզը մեծ տարածում գտավ աշխարհով մեկ։ Օրինակ անգլիացի հետազոտող Դեվիդ Լենգն (David Marshall Lang) իր 1970 թ-ին տպագրված «Հայաստան․ քաղաքակրթության բնօրրան» (Armenia. Cradle Of Civilization) գրքում գրում է, որ Հայասան եղել է նախահայերի բնակության վայրը[1]։

Հայասյան հիպոթեզներ

Thumb
Հայասան ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզի»

Ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզների» Հայասան ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի ողջ արևմուտքը, իսկ հայերենն ամենահին ողջ լեզուն է։ Որոշ մասնագետներ պնդում են, որ հնարավոր չէ ամբողջությամբ ապացուցել այս հիպոթեզը, սակայն ընդունում են, որ հնարավոր չէ նաև հերքել այն։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads