Խաչիսար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Խաչիսար, նաև՝ Չարդախլու (ադրբ.՝ Çardaqlı), գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում։ Գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։
Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։
Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։
Խաչիսարը հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։
Remove ads
Անվան ստուգաբանություն
Գյուղի անվանումը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «չորս լեռների միջև ընկած բնակավայր»։
Հայերի բռնագաղթը
Չարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց ու ձերբակալել վերջիններիս[1]։ Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան գտան Տավուշի Զորական գյուղում[2]։
Բնակչություն
1907 թվականին ուներ 1863 , իսկ 1975 թվականին՝ 4000 բնակիչ։
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրաների մշակությունն էր։
Օգտակար հանածոներ
Գյուղի մոտակայքում կան մետաղի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Չարդախլուի մոտակայքում կան բազմաթիվ հնություններ` վանքերի, մատուռների և բերդերի ավերակներ, բնակատեղիներ։ Գյուղում է գտնվում Վահրամ իշխանի 2 բերդերը (XIII-XVI դարեր)։
Հասարակական կառույցներ
Գյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կինոյի տուն, 2 գրադարան, կենցաղսպասարկման տաղավարներ և հիվանդանոց։ Ծխական դպրոցը գործել է դեռևս 1960-ական թվականներին[3]։
Հայտնի անձինք
- Հովհաննես Բաղրամյանը - Խորհրդային Միության Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս
- Համազասպ Բաբաջանյանը - Խորհրդային Միության Զրահատանկային զորքերի Գլխավոր մարշալ
- Արշակ Տեր-Ղուկասովը - Ցարական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ
- Ջհան Մարգարյանը - Ցարական բանակի գեներալ-մայոր
- Յուրի Մարտիրոսյանը - գեներալ-մայոր
- Իլյա Բաղրամյանը - գեներալ-մայոր
- Լեոնիդ Մարտիրոսյանը - գեներալ-մայոր
- Գարեգին Գաբրիելյանը - գեներալ-մայոր
- Ռաֆայել Հովհաննիսյանը - գեներալ-մայոր
- Գրիգորի Ղարագյոզյանը - գեներալ-գնդապետ
- Ապկար Մանուչարյանցը - Գեորգիևյան խաչերի ասպետ, օդաչու
- Սարգիս Մանասյանը - հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարար
- Սմբատ Դանիելյանը - զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար
- Գարեգին Ա Հովսեփյանը - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1943-1952)
- Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը - Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արմատներով հերոսական Չարդախլու գյուղից (1954)
- Գարեգին Յավրինեցի Քոչարյանը - բարերար (1901 - 2000)
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads