Պատմություն Աղվանից աշխարհի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Պատմություն Աղվանից աշխարհի» (գրբ.՝ Պատմութիւն Աղուանից աշխարհի ), հայկական միջնադարյան պատմագրության հուշարձան[1][2][3][4][5], որի հեղինակն ավանդաբար համարվում է պատմագիր Մովսես Կաղանկատվացին։ Աշխատությունը գրված է 7-10-րդ դարերում գրաբարով։ Աշխատությունը կազմված է երեք գրքից և իրենից ներկայացնում է վաղ միջնադարյան Կովկասյան Աղվանք, Հայաստանի, Վրաստանի, Կովկասին հարակից ժողովուրդների և ժողովուրդների, Բյուզանդիայի, Սասանյան Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հասարակական կարգի վերաբերյալ սկզբնաղբյուր[6][7]։
Remove ads
Ընդգրկող ժամանակաշրջան
«Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատությունը ժամանակագրորեն ընդգրկում է հին ժամանակներից մինչ մ.թ. 10-րդ դարը[8] Աղվանք հասկացությունը հեղինակը հասկանում է 387 թվականին Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումից հետո ի հայտ եկած վարչական միավոր[8]։ Պետք է նշել, որ 9-10-րդ դարերում «Աղվանք» հասկացությունը դառնում է պատմական։ Հին՝ «Աղվանք» (Արան) անվանումը պահպանած շրջաններից մեկի տարածքն արդեն նույնական չէր հնագույն Աղվանքի տարածքին[9][10]։ Հենց «Աղվանք» հասկացությունն արդեն 7-րդ դարում կորցրեց նախկին կապը էթնիկ աղվանների հետ[11], և սկսած հենց այդ ժամանակից՝ այն կապվում էր երբեմնի գոյություն ունեցած Աղվանքի արևմտյան մասին հետ, որտեղ որոշակիորեն ապրում էր նաև հայ բնակչություն[12][13]։
Remove ads
Գրքի մասին
Համաձայն Ուղղափառ հանրագիտարանի՝ «Պատմություն Աղվանից աշխարհի» երկում Կովկասյան Աղվանք հասկացությունն ըմբռնվում է տարածք, որը գտնվում է Հայկական եկեղեցու աղվանից կաթողիկոսի իրավասության ներքո[Ն 1], որը ձգվում էր Արաքսից մինչև Դերբենտ[14]։
Նշումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads