Պարագաներ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Պարագաներ, նախադասության երկրորդական անդամներ, բայական անդամի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ։ Երբեմն պարագա լրացումներ են ստանում նաև նախադասության ոչ բայական անդամներ, օրինակ՝ ածականներ ու բայանուններ։

Պարագաները կարելի է բաժանել երկու խմբի՝ բուն պարագաներ ու հատկանշային պարագաներ։

Բուն պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապված հանգամանքները՝ տեղը, ժամանակը, պատճառը, հիմունքը, նպատակը, պայմանը և այլն։ Բուն պարագաներ են տեղի, ժամանակի, պայմանի, պատճառի, հիմունքի, նպատակի, զիջման, համեմատության, միասնության պարագաները։

Հատկանշային պարագաները ցույց են տալիս գործողության ձևային ու չափի հատկանիշները։ Հատկանշային պարագաներ են ձևի ու չափի պարագաները։

Պարագաներն արտահայտվում են՝

  • Հատկանշային իմաստ արտահայտող մի քանի խոսքի մասերով՝ մակբայներով, ինչպես նաև որոշ ածականներով, թվականներով, դերանուններով, դերբայական որոշ ձևերով։ Օրինակ՝ Աղջիկը խորհրդավոր ժպտում էր։ Վերադառնալիս հանդիպեց ընկրոջը։
  • Գոյականներով, օրինակ՝ Նրա սիրտը թրթռում էր ուրախությունից։ Մեկնեց հայրենիք։
  • Կապական կապակցություններով, օրինակ՝ Ողջ տարին աշխատել էր առանց հանգստի։ Մտածում էր քրոջ մասին։
  • Բառակապակցություններով, օրինակ՝ Հինգշաբթի օրը հանդիպեցին։ Ղազարոս Աղայանի անունը յոթ-ութ տարեկան հասակից գիտեի ես։ (Ավ. Իսահակյան) և այլն։
Մանրամասն տեղեկատվություն Պարագա, Հարց(եր) ...
Remove ads

Աղբյուրներ

  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 301-308։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 522-524։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 180
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads