Պարացետամոլ

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Պարացետամոլ
Remove ads

Պարացետամոլ, դեղամիջոց, որը հայտնի է Ացետամինոֆեն անվամբ, օգտագործվում է որպես ջերմիջեցնող[4]։ Այն սովորաբար օգտագործվում է մեղմ և չափավոր ցավի դեպքում[4]։ Երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով կիրառման վերաբերյալ կան տարբեր ապացույցներ[5][6]։ Այն հաճախ վաճառվում է այլ դեղամիջոցների հետ զուգակցված, օրինակ՝ մրսածության դեմ կիրառվող դեղամիջոցների շարքում[4]։ Պարացետամոլը, օփիոիդային ցավազրկողների հետ միասին, օգտագործվում է նաև այնպիսի ծանր ցավերի դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ քաղցկեղային ցավը և հետվիրահատական ցավը[7]։ Այն սովորաբար օգտագործվում է բերանացի կամ ուղիղ աղիքային (ռեկտալ) ճանապարհով, ինչպես նաև ներերակային ներմուծման եղանակով[4][8]։ Արդյունքները պահպանվում են 2-ից մինչև 4 ժամ[8]։

Արագ փաստեր Պարացետամոլ, Ընդհանուր տեղեկություններ ...

Պարացետամոլն, ընդհանուր առմամբ, անվտանգ է առաջարկված դեղաչափերով[9]։ Առաջարկված մաքսիմալ դեղաչափը ամենօրյա կիրառման պարագայում 3-4 գրամ է չափահաս անձանց շրջանում[10][11]։ Ավելի բարձր դեղաչափերը կարող են բերել թունավորման, մինչև անգամ լյարդային անբավարարության[4]։ Մաշկային լուրջ ցանավորումները հազվադեպ են առաջանում[4]։ Գտնում են, որ այն ապահով է հղիության և կրծքով կերակրելու ժամանակ[4]։ Լյարդի հիվանդությունների առկայության դեպքում այն կարող է օգտագործվել, սակայն ավելի ցածր դեղաչափերով[12]։ Այն դասակարգվում է որպես մեղմ ցավազրկող դեղամիջոց[8]։ Այն չունի նշանակալի հակաբորբոքային ազդոցություն[13]։ Թե ինչպես է այն աշխատում, ամբողջովին հստակ չէ[13]։

Պարացետամոլն առաջին անգամ ստեղծվել է 1877 թվականին[14]։ Այն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ամենատարածված դեղամիջոցն է, որ կիրառվում է ցավի և ջերմության դեպքում[15]։ Այն ներգրավված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով դեղերի շարքում[16]։ Պարացետամոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց հետևյալ վաճառքային անվանումներով՝ Թայլենոլ և Պանադոլ[17]։ Զարգացող աշխարհում 1 դեղաչափի մեծածախ արժեքը կազմում է 0,01 ԱՄՆ դոլարից պակաս[18]։ Միացյալ Նահանգներում 1 դեղաչափի արժեքը 0,04 ԱՄՆ դոլար է[19]։ 2016 թվականին ԱՄՆ-ում 17-րդ ամենաշատ նշանակված դեղորայքն էր՝ ավելի քան 29 միլիոն դեղատոմս[20]։

Remove ads

Բժշկական կիրառում

Ջերմություն

Պարացետամոլն օգտագործվում է տարբեր տարիքային խմբերում՝ ջերմությունն իջեցնելու նպատակով[21]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս Պարացետամոլն օգտագործել երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով միայն այն դեպքում, երբ ջերմությունը 38.5 °C-ից բարձր է[22]։ Պարացետամոլի արդյունավետությունը, ջերմություն ունեցող երեխաների շրջանում կիրառելիս, կասկածի տակ է[23], և ուսումնասիրությունները պարզել են, որ այն պակաս արդյունավետ է, քան Իբուպրոֆենը[24]։ Պարացետամոլը չունի նշանակալի հակաբորբոքային ազդեցություն։

Ցավ

Պարացետամոլը օգտագործվում է մեղմ և չափավոր ցավից ազատվելու համար[4]։ Շտապ օգնության բաժանմունքում ներերակային ձևի օգտագործումը կարճատև ցավերի դեպքում հիմնավորված է սահմանափակ ապացույցներով[25]։

Օստեոարթրոզ

Ռևմատոլոգների ամերիկյան քոլեջը խորհուրդ է տալիս կիրառել Պարացետամոլը ազդրի արթրիտային ցավերի, ձեռքի կամ ծնկան այնպիսի ցավերի դեպքում, որոնք չեն անցնում ֆիզիկական վարժություններից և քաշի նվազումից[26]։ Ինչևէ, ըստ 2015 թվականի պատկերի, գտնում են, որ Պարացետամոլը ունի նվազ ազդեցություն օստեոարթոզի դեպքում[27]։

Պարացետամոլը համեմատաբար ավելի քիչ հակաբորբոքային ազդեցություն ունի, քան այլ ցավազրկողները, օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից Ասպիրինը և Իբուպրոֆենը, բայց Իբուպրոֆենը և Պարացետամոլն ունեն համանման բուժական ազդեցություն գլխացավի դեպքում։ Պարացետամոլը կարող է հանգստացնել ցավը մեղմ արթրիտների դեպքում, բայց այն չի կարող վերացնել ցավի հիմքում ընկած բորբոքային գործընթացը, կարմրությունը և հոդի այտուցը[28]։ Այն ունի ցավազրկող հատկություններ, որոնք համադրելի են ասպիրինի հետ, մինչդեռ նրա հակաբորբոքային ազդեցությունները ավելի թույլ են արտահայտված։ Հիվանդներն այս դեղն ավելի լավ են տանում, քան Ասպիրինը։ Սա պայմանավորված է Ասպիրինի՝ արյունահոսություն առաջացնելու մեծ վտանգի հետ։

Գոտկային հատված

Հիմնվելով համակարգային հետազոտությունների վրա, Ցավի ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս կիրառել Պարացետամոլը՝ որպես առաջին գծի դեղամիջոց գոտկային շրջանում առկա ցավի դեպքում[29]։ Ի հակադրություն նշվածի, Ամերիկյան բժիշկների քոլեջը այլ ապացույցներ է գտել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների համար, բայց միայն հստակ ապացույցներ պարացետամոլի համար, իսկ մյուս համակարգված վերանայումների արդյունքում եզրակացրել են, որ դրա արդյունավետության մասին ապացույցները լիովին բացակայում է[27][30][31][32]։

Գլխացավեր

Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի գլխացավի կազմակերպությունների և Նյարդաբանության գերմանական միության համատեղ հայտարարությունը խորհուրդ է տալիս օգտագործել Պարացետամոլը կոֆեինի հետ համատեղ՝ որպես լարվածության կամ գլխացավի բուժման առաջին կարգի միջոցներից մեկը[33]։ Սուր միգրենի բուժման դեպքում այն գերազանցում է պլացեբոյին, 1 ժամվա ընթացքում գլխացավից ազատում է 39% մարդիկ, համեմատած վերահսկողական խմբի 20%-ի հետ[34]։

Հետվիրահատական

Պարացետամոլը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների հետ համատեղ, կարող է ավելի արդյունավետ լինել հետվիրահատական ցավի բուժման համար, քան թե Պարացետամոլը կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները առանձին[35]։

Ատամներ

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը , ինչպիսիք են իբուպրոդենը, նապրոքսենը և դիկլոֆենակը, ավելի արդյունավետ են ատամնաբուժական ցավը կամ ատամնաբուժական պրոցեդուրաներից բխող ցավերը վերահսկելու համար, քան պարացետամոլը, իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի համակցությունները պարացետամոլի հետ ավելի արդյունավետ են, քան առանձին կիրառման պարագայում[36]։ Պարացետամոլը հատկապես օգտակար է այն դեպքում, երբ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը հակացուցված են գերզգայունության կամ ստամոքս-աղիքային ուռուցքի կամ արյունահոսության պատմության պատճառով[37]։ Այն կարող է օգտագործվել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի հետ, երբ դրանք միայնակ անարդյունավետ են ատամնաբուժական ցավը վերահսկելու համար[38]։ Կոխրանի վերլուծությունը երեխաների և դեռահասների շրջանում նախավիրահատական լրացուցիչ ցավազրկման համար ցույց է տալիս, որ պարացետամոլի օգտագործումը ատամնաբուժական միջամտությունից առաջ չի օգնում կանխել ցավը տեղային անզգայացման կիրառման պարագայում[39]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads