Պիտեր Սելլերս

From Wikipedia, the free encyclopedia

Պիտեր Սելլերս
Remove ads

Ռիչարդ Հենրի Սելլերս (անգլ.՝ Richard Henry Sellers, սեպտեմբերի 8, 1925(1925-09-08)[1][2][3][…], Սաութսի, Փորթսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - հուլիսի 24, 1980(1980-07-24)[1][2][3][…], Միդլսեքսի հիվանդանոց, Ֆիցրովիա, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի Պիտեր Սելլերս (անգլ.՝ Peter Sellers) բեմական կեղծանվամբ, բրիտանացի[5] դերասան, կատակերգու։ Սելլերսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Վարդագույն հովազը» (տեսուչ Ժակ Կլուզո), «Դոկտոր Սթրեյնջլավը» (մարմնավորել է է երեք տարբեր կերպարի), «Լոլիտան» (Քլեյր Քուիթի) և «Լինելով այնտեղ»-ը (Չանսի Գարդիներ)։ 10 անգամ Օսկարի ներկայացված ամերիկացի դերասանուհի Բեթ Դեյվիսը Սելլերսի մասին նշում էր. «Նա դերասան չէ, նա քամելեոն է»[6]։

Արագ փաստեր Պիտեր Սելլերս Peter Sellers, Ծնվել է ...

Սելլերսն արժանացավ նախնական հաջողության և ճանաչման դառնալով BBC-ի ռադիոընկերությամբ հեռարձակվող The Goon Show կատակերգական ռադիոշոուի վարողներից մեկը։ Նրա՝ տարբեր լեզուների ակցենտներով (ֆրանսիական, հնդկական, իտալական, ամերիկյան, գերմանական, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների բրիտանական բարբառներով) խոսելու ընդունակությունը, նաև բազմազան կերպարների մարմնավորելու հատկությունը դարձնում են Սելլերսին հաջողված ռադիոանձնավորություն և հաջողված կինոդերասան։ Հաղթել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցանակներ։

Սելլերսն ամուցնացած եղել է չորս անգամ։ Առաջին երկու ամուսնություններից ունեցել է 3 երեխա։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads