Պոլ դը Լագարդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պոլ Անտոն դը Լագարդ (գերմ.՝ Paul Anton de Lagarde, նոյեմբերի 2, 1827[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 22, 1891[1][2], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի հայագետ։
Եղել է Գյոթինգենի համալսարանի արևելյան լեզուների դասախոս (1869-1891)։ 1850 թվականին հրատարակել է «Հայերենի և սանսկրիտի բաղաձայնների համեմատությունը» հոդվածը, կատարել 283 բառերի համեմատություն։ «Պարսկականք» (1851) ուսումնասիրության մեջ քննել է զենդերենը, աֆղաներենը, հայերենը, պարսկերենը են։ «Հայերի նախապատմության մասին» (1854) աշխատությամբ կատարել է հայերենի 1000 բառի քննություն, հանգել այն եզրակացության, որ հայերենի բառապաշարի ավելի քան 1/3-ը հնդեվրոպական ծագում ունի։ Իր հայագիտական գործերն ամփոփել է «Հայկական ուսումնասիրություններ» (1877) հատորում[6]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads