Ջերալդին Չապլին

From Wikipedia, the free encyclopedia

Ջերալդին Չապլին
Remove ads

Ջերալդին Լեյ Չապլին (անգլ.՝ Geraldine Chaplin, հուլիսի 31, 1944(1944-07-31)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ծնունդով Ամերիկայից, բրիտանացի դերասանուհի։

Արագ փաստեր Ջերալդին Չապլինանգլ.՝ Geraldine Chaplin, Ծնվել է ...

Չարլի Չապլինի և Ունա Օ'Նիլի դուստրը։

Նա հռչակ ձեռք բերեց իր Ոսկե Գլոբուսի անվանակարգային դերի՝ Տոնիայի համար, Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» (1965) ֆիլմում։ Իր երկրորդ «Ոսկե Գլոբուսը» ստացավ Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմի համար։ Նա նաև նկարահանվել է Ալթմանի այլ ֆիլմերում, ինչպես օրինակ, «Բուֆալո Բիլ», «Հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը» (1976) և «Հարսանիք» (1978)։ «Բարի գալուստ Լա Ռոնդե» ֆիլմում իր դերակատարման համար նա ստացել է ֆիլմերի և հեռուստատեսության Բրիտանական ակադեմիայի հատուկ մրցանակ (British Academy of Film and Television Arts)։ Այնուհետև նա նկարահանվում է «Ռոուզլենդ» (1977) և «Հիշիր իմ անունը» (1978) ֆիլմերում։ «Չապլին» (1992) կենսագրական ֆիլմում մարմնավորելով իր տատիկին՝ Հաննա Չապլինին, նա ստանում է երրորդ Ոսկե Գլոբուսը։ Նա նաև նկարահանվել է «Անմեղության տարիքը» (1993), «Ջեյն Էյր» (1996), «Մայր Թերեզա․ Աստծո գառան անունից» (1997) և «Գայլամարդը» (2010) ֆիլմերում։ Ջերալդին Չապլինը նկարահանվել է նաև մի քանի իսպանական և ֆրանսիական ֆիլմերում։ Կլոդ Լելոյի «Les Uns et les Autres» (1981), Ալեն Ռեզնեի «Կյանքը վարդերի պարտեզ է» (1983) կատակերգության մեջ և Ժակ Ռիվյեի «Սերը գետնին» (1984) փորձարարական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհիներին։ Նա թերևս իր ամենամեծ հաջողությունը ունեցավ համագործակցելով Կառլոս Սաուրայի հետ՝ ռեժիսորի մի քանի նշանավոր ֆիլմերում մարմնավորելով գլխավոր հերոսուհիներին («Անան և գայլերը» (1973), «Կերակրի՛ր ագռավին» (1976), «Էլիզա, իմ կյանք» (1977), և «Հարյուրամյա մայրիկ» (1979) )։ Նա համագործակցել է նաև Պեդրո Ալմոդովարի հետ «Խոսիր նրա հետ» (2002) ֆիլմում։ «Առանց սահմանների քաղաքը» (2002) ֆիլմում խաղացած իր դերի համար նրան շնորհվել է Գոյա (կինոմրցանակ) և մի անգամ ևս առաջադրվել է «Որբություն» (2007) ֆիլմի համար։ Իսպանական կինեմատոգրաֆիայում նրա ավանդը իր գագաթնակետին հասավ 2006 թվականին, երբ իսպանական կինեմատոգրաֆիայի և գիտությունների ակադեմիան նրան ոսկե մեդալ շնորհեց։

Remove ads

Անձնական կյանք

Ջերալդին Չապլինը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, կինոռեժիսոր, դերասան Չարլզ Չապլինի ընտանիքում։ Ջերալդինը Չարլի Չապլինի և նրա չորրորդ և վերջին կնոջ՝ Ունա Օ'Նիլի առաջին երեխան էր։ Նրա հայրական պապը և տատը անգլիացի երգիչներ էին՝ Չարլզ Չապլին ավագը և Հաննա Հարիետ Պեդլինգեմ Հիլը (Հաննա Չապլին), մորական պապը Նոբելյան և Պուլիտցերյան մրցանակների դափնեկիր ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ'Նիլն էր, իսկ մորական տատը ՝ ծնունդով անգլիացի գրող Ագնես Բուլտոնը։ Երբ Ջերալդինը ութ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Շվեյցարիա, քանի որ հայրը հետապնդվում էր ամերիկյան հակակոմունիստական կամպանիայի կողմից, որտեղ Ջերալդինը հաճախում է գիշերօթիկ դպրոց և սկսում սահուն խոսել ֆրանսերեն և իսպաներեն։ Երիտասարդ տարիներին Ջերալդինը հանդիպել է տարբեր տղամարդկանց հետ, սակայն առաջին անգամ լուրջ հարաբերություններ է սկսել իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրայի հետ, որի ֆիլմերում նա հաճախ էր նկարահանվում։ 1967 թվականին նրանք ամուսնանում են, իսկ 1976 թվականին ծնվում է նրանց որդին՝ Շեյն Սաուրա Չապլինը։ 1978 թվականին Չապլին ընտանիքը առևանգողների զոհ է դառնում, ովքեր գողացել էին Չարլի Չապլինի աճյունը։ Ջերալդինը փորձում է բանակցել առևանգողների հետ, որոնք սպառնում են սպանել նրա նորածին որդուն[6]։ Նրա երկրորդ երկարատև հարաբերությունը չիլիացի կինեմատոգրաֆ Պատրիսիո Կաստիլայի հետ էր, որի հետ Ջերալդինը ամուսնանում է 2006 թվականին։ Նրանց դուստրը՝ Ունա Չապլինը ծնվել էր ավելի վաղ՝ 1986 թվականին։ Բացի Մայամիի իր տնից, նա նաև ժամանակ առ ժամանակ ապրում է Մադրիդում կամ Շվեյցարիայում[7][8]։

Remove ads

Կինոկարիերա

Երբ Ջերալդինը ութ տարեկան էր, նկարահանվեց իր հոր «Բեմի լույսերը» ֆիլմում։ Նա հաճախում էր նաև Թագավորական բալետի դպրոցը[9], բայց երբ բալետի պարուհի դառնալու նրա երազանքը չի իրականանում, նա հետևում է իր հորը և մուտք է գործում կինոարվեստ։ Դևիդ Լինը նրան ընտրում է Տոնիայի[10] դերակատարման համար, որն իր «Դոկտոր Ժիվագո» ֆիլմի գլխավոր հերոսի կինն էր։ Ֆիլմը էկրան է բարձրանում 1965 թվականին և Ջերալդինին շնորհվում է նրա առաջին «Ոսկե Գլոբուսը»։ Ֆիլմի հրապարակման առթիվ տրված հարցազրույցում նա բացատրում է․ «Իմ անվան շնորհիվ իմ առջև ճիշտ դռներ բացվեցին»[11]։

Thumb
Օմար Շարիֆի հետ «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում, (1965)

1967 թվականին, նա իր առաջին բեմելն է կատարում Բրոդվեյում՝ Լիլիան Հելմանի «Փոքրիկ աղվեսները» ներկայացման մեջ[12]։ Նրա խաղը գնահատվում է Քլիվ Բառնսի կողմից Նյու Յորք Թայմս լրագրում։ Բառնսը նշում է, որ Ջերալդինը խաղում է «հոգով և ուժով, մի հրաշալի անկեղծությամբ, որի շնորհիվ էլ պայմանավորվեց ներկայացման զարմանալի հզորությունը»[13]։ Միևնույն տարում նա նաև սկսում է մի շատ կարևոր համագործակցություն իսպանացի ռեժիսոր Կարլոս Սաուրայի հետ նրա «Անանուխ Ֆրապեն» (1967) հոգեբանական թրիլլերում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։ Հետագայում նա նկարահանվում է Սաուրայի հաջորդ ֆիլմերում ևս, ինչպիսիք են «Անան և գայլերը» (1973), «Կերակրի՛ր ագռավին» (1976), «Էլիզա, իմ կյանք» (1977) և «Հարյուրամյա մայրիկ» (1979)։ «Ագռավ բուծի՛ր» ֆիլմը համարվում է նրանց համագործակցության լավագույն արդյունքը, 1976 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում շահելով ժյուրիի հատուկ մրցանակը։ Վինսենթ Քենբին դրավատանքով խոսեց Չապլինի փայլուն խաղի մասին[14]։ Ջերալդինը գլխավոր դերեր է կատարում Չարլթոն Հեսթոնի կողքին Ամերիկյան «Հավայացիներ» (1970) և «Երեք հրացանակիրներ» (1974) պատմական ֆիլմերում, ինչպես նաև «Երեք հրացանակիրների» շարունակության՝ «Չորս հրացանակիրներ» ֆիլմում, մեկ տարի անց։ Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմի համար նրան ընտրեցին կատարելու Բի Բի Սիի անտանելի մեկնաբան Օպալի դերը, որի համար Ջերալդինը «Ոսկե գլոբուս» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Հետագայում նա գլխավոր դերեր կատարեց Ալթմանի «Բուֆալո Բիլ», «Հնդկացիները կամ նստած ցլի պատմության դասը» (1976) և «Հարսանիք» (1978) ֆիլմերում։ 1977 թվականին «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ջերալդինը նշել է, որ իր կինոկարիերան ավելի հաջող է ընթանում Եվրոպայում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա դժգոհում է, որ այնտեղ նա միայն Ալթմանի հետ է կարողանում աշխատել, որ այդ երկրում որևէ առաջարկ չի ստանում, նույնիսկ որևէ հետաքրքիր սցենար չկա։Նաև ավելացնում է, որ միակ անձնավորությունը, որ երբևէ հարցնում է իրեն, Ալթմանն է և ռեժիսոր Ջեյմս Այվորին։ Պրոդյուսեր Ալթմանի և ռեժիսոր Ալան Ռուդոլֆի ֆիլմերում նա մի քանի գլխավոր դերեր է խաղում և «Բարի գալուստ Լա Ռոնդե» (1976) ֆիլմում իր դերակատարման համար ստանում ֆիլմերի և հեռուստատեսության Բրիտանական ակադեմիայի հատուկ մրցանակ (British Academy of Film and Television Arts)։ Այդ ֆիլմում նա խաղում է մի տնային տնտեսուհու դեր, որը կախվածության մեջ է տաքսիներից։ «Հիշիր իմ անունը» (1978) ֆիլմում իր մարմնավորած Էնթընի Փերկինսի՝ մարդասպան նախկին կնոջ դերի համար նա քննադատական բուռն արձագանքների արժանացավ։ Ապա նկարահանվում է Ռուդոլֆի 1920-ականները ներկայացնող «Ժամանակակիցները» (1988) ֆիլմում։ Նա նաև գլխավոր դերեր է կատարել մի քանի ֆրանսալեզու ֆիլմերում, ներառյալ ժակ Ռիվյեի «Սերը գետնին» (1984), Ալեն Ռեզնեի «Կյանքը վարդերի պարտեզ է» (1983) և «Ուզում եմ տուն գնալ» (1989) ֆիլմերը։1992 թվականին նկարահանված «Չապլին» կենսագրական ֆիլմում նա մարմնավորում է տատիկին՝ Հաննա Չապլինին։Այս դերի համար նա մեկ Ոսկե Գլոբուսի ևս արժանացավ։ Այս ֆիլմին են հետևում Մարտին Սկորսեզեի «Անմեղության տարիք» (1993) և Ֆրանկո Զեֆիրելիի «Ջեյն էյր» (1996) ֆիլմերը։ 2001 թվականին նկարահանված «Առանց սահմանների քաղաքը» իսպանաարգենտինական թրիլլերում կատարած դերի համար Չապլինը ստանում է Գոյա կինոմրցանակ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[15]։ Նա նկարահանվում է նաև այլ իսպանալեզու նշանավոր ֆիլմերում ներառյալ Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» (2002) և Անտոնիո Բայոնայի «Որբություն» (2007) ֆիլմերը, վերջինիս համար դարձյալ ստանում Գոյա մրցանակ։ Վերջերս նա գլխավոր դեր է խաղացել նաև կատալանյան դրամայում՝ «Մոծակի ցանց» (2010), որի համար Բյուրեղյա Գլոբուս է ստացել։2006 թվականին Չապլինը ոսկե մեդալ է ստացել Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España, Իսպանիայի կինեմատոգրաֆիայի և գիտության ակադեմիայի կողմից կինեմատոգրաֆիայում իր ունեցած ներդրման համար[16]։ 2011 թվականին նա նկարահանվեց Սալմա Հայեկի հետ «Ամերիկացին» և Ջեյն Ֆոնդայի հետ «Բոլորը միասին» ֆիլմերում։ 2012 թվականին նա կրկին Խուան Անտոնիո Բայոնայի հետ է՝ «Անհնարինը» ֆիլմում։ Ծեր լեսբուհու դերի համար, որ նա խաղացել է Դոմինիկյան Հանրապետության արտադրության «Ավազե դոլլարներ» (2014) ֆիլմում, Ջերալդին Չապլինը ստացավ լավագույն դերասանուհու մրցանակը Հավանայի կինոփառատոնում։

Remove ads

Ֆիլմագրություն

1952-1982 թվականներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Thumb
Չապլինը «Որբություն» ֆիլմի ցուցադրությանը Մադրիդում 2007.

1983-2016 թվականներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Remove ads

Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդին Չապլինին

Դստրի´կս, Հիմա գիշեր է։ Ծննդյան գիշեր։ Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են։ Քնած են և եղբայրդ ու քույրդ։ Նույնիսկ մայրդ է արդեն քնել։ Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս լուսավորված սենյակը։ Շա՜տ հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, եթե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից։ Նա այստեղ է՝ սրտիս մեջ։ Այդտեղ՝ հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա։ Ես դա լավ գիտեմ, և թվում է, գիշերվա լռության մեջ լսում եմ քո քայլերը,տեսնում աչքերդ, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային գիշերում:Լսել եմ, որ այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ պարսկական գեղեցկուհու դեր ես կատարում, որը գերված է թաթարական խանից։ Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին։ Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր ծերացող աչքերիս, ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»։ Մտովի տեսնում էի երազանքներդ, Ջերալդի՛ն, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու։ Լսում էի, թե ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին։ Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է։ Հիշու՞մ եք՝ ինչ էր նրա անունը՝ Չարլի»։ Այսօր հերթը քոնն է։ Պարի´ր։ Ես պարում էի լայն, պատառոտված անդրավարտիքով, իսկ դու՝ արքայադստեր մետաքսյա հագուստով։ Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն։ Բարձրացի´ր։ Բարձրացի´ր այնտեղ, աղջի´կս, բայց և վերադարձիր երկիր։ Դու պետք է տեսնես, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում ծայրամասերի փողոցային պարուհիները. նրանք պարում են ցրտից և սովից դողալով։ Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի´ն։ Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Նայում էի դեմքիդ, լսում սրտիդ զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի´, մի՞թե այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»։ Դու ինձ չես ճանաչում, Ջերալդի´ն։ Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, ի´մ հեքիաթը չեմ պատմել։ Իսկ դա նույնպես հետաքրքիր է։ Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա… ողորմություն հայցում… Ահա նա՝ իմ հեքիաթը։ Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը։ Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…: Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում։ Ավելի լավ է խոսենք քո մասին։ Քո անվանը, Ջերալդի´ն, հետևում է իմը՝ Չապլին։ Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց։ Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են։ Ջերալդի´ն, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյութուն ունեն։ Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հպարտ երկրպագուներին, բայց մի´ մոռանա տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու´ նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր ձեռքը։ Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ։ Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիդ քաղաքը։ Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ . «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»։ Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս։ Եվ նույնիսկ ավելի պակաս։ Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը։ Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը։ Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները։ Դրանք ինձ շատ լավ ծանոթ են։ Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի նազելի, ավելի հպարտ, քան դու։ Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան։ Նրանց լուսարձակը լուսինն է։ Նայի´ր, ուշադի´ր նայիր։ Չի՞ թվում արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում։ Խոստովանի´ր, աղջի´կս։ Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա։ Եվ հիշի´ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին, կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին։ Ես պիտի մեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես… Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը։ Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես։ Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը։ Դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին։ Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը։ Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, գիտցի´ր, որ ամենամեծ ադամանդը արևն է։ Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին։ Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ։ Քո մերկ մարմինը թող պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին։ Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ։ Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին… Քո աշխատանքը ծանր է, գիտեմ։ Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով։ Հանուն արվեստի կարելի հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև գնում է հավերժական մենամարտ։ Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջի´կս։ Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է։ Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ։ Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի´ն։ Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին։ Առայժմ չեմ ուզում վշտացնել քեզ։ Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես։ Քո երակներով իմ արյունն է հոսում։ Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի´ մոռանա հորդ՝ Չարլիին։ Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ։ Փորձիր և դու։ Համբուրում եմ քեզ։ Քո՝ Չարլի։

Դեկտեմբեր, 1965 թվական[17]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads