Ջիհադ

From Wikipedia, the free encyclopedia

Ջիհադ
Remove ads

Ջիհադ (արաբ․՝ الجهاد-ից [dʒɪ’hɑ:d] — «ջանք»), հասկացություն իսլամում, որը նշանակում է ջանասիրություն Ալլահի ճանապարհին։ Սովորաբար ջիհադը նույնացվում է զինված պայքարի հետ, սակայն հասկացությունն ինքնին բավականին լայն է։

Իսլամում ջիհադ համարվում է կռիվը սեփական հոգևոր և սոցիալական արատների հետ (օրինակ, ստի, խաբեության, հասարակության ցոփակեցության հետ և այլն), սոցիալական անարդարության վերացում, մշտական եռանդի ներդրում իսլամի տարածման գործում, նվաճողների դեմ պայքարում, հանցագործների և օրինազանցների պատժում[1]։ Բացի այդ, արաբերենում «ջիհադ» բառը նշանակում է ցանկացած ջանք կամ եռանդ, մասնավորապես՝ աշխատանքում, ուսման մեջ և այլն։

Ըստ Ղուրանի՝ յուրաքանչյուր մուսուլման պետք է[2] ջանասիրություն ցուցաբերի իսլամի հաստատման և պաշտպանության համար, դրա համար ծախսել իր նյութական միջոցները և ներդնել ուժերը։ Վտանգի դեպքում պետք է անցնել զինված պայքարի ընդդեմ հավատի թշնամիների։ Ջիհադը իսլամի գագաթնակետն է, բոլոր ուժերի ու հնարավորությունների ներդրումը հանուն իսլամի տարածման և հաղթանակի. սա մուսուլմանական համայնքի գլխավոր պարտականություններից մեկն է։ Ազգային-ազատագրական շարժման շրջանում ջիհադի գաղափարները կարող են կիրառվել ընդդեմ գաղութացման։

Ռազմական ջիհադի ընկալումը հիմնական հասկացություն դարձավ ոչ մուսուլմանների համար և ստացավ «սուրբ պատերազմ» անվանումը։ Բայց որոշ մուսուլմանական հեղինակներ ժխտում են նման մոտեցումը[3]։

Հենց մուսուլմանների շրջանում ջիհադը հանդիսանում է ընդհանուր առաքելության ազատագրության ձև, բայց մի շարք ժողովրդավարական աշխարհիկ երկրներում և հանրապետություններում ջիհադը հարում է ծայրահեղականության ճյուղին։

Remove ads

Նպատակներ

Մուսուլմանական արմատական մտածող, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոս Սայիդ Քութբը կարծում էր, որ ջիհադը իսլամի թշնամիների դեմ պայքարի ձև է[4]։

Իսլամի պատմաբան Դանիել Փայփսը կարծում է, որ «ջիհադի նպատակը կայանում է ոչ այնքան իսլամական հավատքի տարածման, որքան մուսուլմանական ինքնիշխան կառավարման ոլորտներն ընդլայնելը... Այսպիսով, ջիհադն ըստ էության ագրեսիվ է և նրա վերջնական նպատակն այն է, որ հասնի մուսուլմանների գերիշխանության ամբողջ աշխարհում»։ Նա նաև նշում է, որ ջիհադը միշտ արտահայտվում է տարածքային ընդարձակումների տեսքով[5]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads