Ջոն Բոն Ջովի

From Wikipedia, the free encyclopedia

Ջոն Բոն Ջովի
Remove ads

Ջոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսեր (անգլ.՝ John Francis Bongiovi, Jr.), ավելի շատ հայտնի ինչպես Ջոն Բոն Ջովի (անգլ.՝ Jon Bon Jovi, մարտի 2, 1962(1962-03-02)[1][2][3], Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, պոետ - երգիչ և դերասան, առավելապես հայտնի որպես վոկալիստ և ամերիկյան Bon Jovi ռոքխմբի հիմնադիր։

Արագ փաստեր Ջոն Բոն Ջովի, Բնօրինակ անուն ...
Remove ads

Կենսագրություն

Ջոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսերը ծնվել է 1962 թվականի մարտի 2-ին ԱՄՆՆյու Ջերսի քաղաքում։ Նա վարսահարդար Ջոն Ֆրենսիս Բոնջովի-ավագի և դիզայներ Քերոլ Բոնջովիի տղան է։ Հայրը ունի սիցիլիական և սլովական արմատներ, իսկ մայրը՝ գերմանական և ռուսական արմատներ։ Բոնջովին ունի երկու կրտսեր եղբայր՝ Էնտոնին և Մետյուն։

Երիտասարդություն

Դեռ վաղ տարիներից զբաղվել է երաժշտությամբ․ նվագել է կիթառ, ներկայացել է որպես տեղական երաժշտական խմբերի անդամ, երգեր է գրել 13 տարեկանից։ 1983 թվականին նա ստեղծեց մի խումբ, որի կազմ մտան իր ընկեր Դևիդ Ռաշբաումը, կիթառիստ Դեյվ Սաբոն, բասիստ Ալեք Ջո Սաչը և հարվածային գործիքների վարպետ Տիկո Տոռեսը։ Խմբի անվանումը եղավ Bon Jovi:

1984 թվականին Bon Jovi-ն թողարկեց իր առաջին ալբոմը, իսկ «Runaway» երգը հայտնվեց Թոփ 40-րդ հորիզոնականում։ Հենց հաջորդ տարի ձայնագրվեց «7800° Fahrenheit» ալբոմը։ Խմբի նոր հաջողությունը դարձավ «Slippery When Wet» ալբոմը՝ թողակված 1986 թվականին, որը վաճառվեց ամբողջ աշխարհում մոտ 28 միլիոն օրինակով՝ աստղային բարձրության հասցնելով Ջոն Բոն Ջովիին։ Նրա երկու «You Give Love A Bad Name» և «Livin' On A Prayer» երգերը զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները, իսկ «Wanted Dead or Alive» երգը հայտնվեց թոփ տասնյակում։ 1988 թվականին թողարկվեց նրանց հերթական ալբոմը, որը հաջողություն բերեց խմբին, որի շնորհիվ նրանք հանդես եկան հյուրախաղերով։

Remove ads

Սկավառակագրություն

  • 1990: Blaze Of Glory / Young Guns II
  • 1997: Destination Anywhere
  • 2001: The Power Station Years: The Unreleased Recordings (1997) / More Power Station Years (1998)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads