Ջոն Ուիլյամ Ռելեյ

Բրիտանացի ֆիզիկոս և մեխանիկ From Wikipedia, the free encyclopedia

Ջոն Ուիլյամ Ռելեյ
Remove ads

Ջոն Ուիլյամ Ռելեյ (անգլ.՝ John William Strutt, 3rd Baron Rayleigh, նոյեմբերի 12, 1842(1842-11-12)[1][2][3][…], Մոլդոն[4] - հունիսի 30, 1919(1919-06-30)[1][2][3][…], Terling, Braintree, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի ֆիզիկոս, տատանումների տեսության հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1873 թվականից, 1905-1908 թվականներին՝ նախագահ)։ Իսկական ազգանունը՝ Սթրեթ (Strutt), Ռելեյի երրորդ բարոն՝ 1873 թվականից։

Արագ փաստեր Ջոն Ուիլյամ Ռելեյանգլ.՝ John William Rayleigh, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ջոն Ուիլյամ Ռելեյն ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1865), 1879 թվականին (Ջեյմս Մաքսվելի մահից հետո) դարձել է նույն համալսարանի պրոֆեսոր և Կավենդիշի լաբորատորիայի տնօրեն։

Գիտական գործունեություն

1887 թվականից՝ Բրիտանական թագավորական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ձայնագիտությանը, տատանումների տեսությանը, օպտիկային, էլեկտրականությանը և այլն։ 1873 թվականին ձևակերպել է տատանումների գծային տեսության մի շարք հիմնարար թեորեմներ։ Առաջինն է ցույց տվել առանց արտաքին պարբերական ազդեցության չմարող տատանումներ կատարող ոչ գծային համակարգերի յուրահատկությունը, ինչպես նաև այդ տատանումների առանձնահատուկ բնույթը։ Բացատրել է խմբային և փուլային արագությունների տարբերությունը և ստացել խմբային արագության բանաձև։

Ջոն Ուիլյամ Ռելեյը դիտարկել է նաև պատահական փուլերով մեծ թվով տատանումների գումարման խնդիրը և ստացել արդյունարար ամպլիտուդի բաշխման ֆունկցիան։ Զբաղվել է ալիքների դիֆրակցիայի, ցրման և կլանման հարցերով, հետազոտել վերջավոր ամպլիտուդի ալիքներն ու յուրատեսակ մակերևութային ալիքները։ Տատանումների տեսության վերաբերյալ աշխատանքները Ռելեյը ամփոփել է «Ձայնի տեսություն» հիմնարար աշխատությունում։ 1900 թվականին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման օրենքներից մեկը, որը կարևոր նշանակություն է ունեցել քվանտների տեսության ստեղծման համար։ Դրել է լույսի մոլեկուլային ցրման տեսության հիմքը։ Պարզելով, որ լույսի ցրման ինտենսիվությունը հակադարձ համեմատական է ալիքի երկարության 4-րդ աստիճանին, բացատրել է երկնքի երկնագույն լինելը։ 1879 թվականին ստեղծել է օպտիկական սարքերի լուծունակության տեսությունը։ 1894 թվականին Ուիլյամ Ռամզայի հետ հայտնագործել է արգոնը։

Ռելեյի անունով են կոչվել ֆիզիկական շատ հասկացություններ, օրենքներ, սարքեր (Ռելեյի սկավառակ, Ռելեյի ինտերֆերոմետր, Ռելեյի ցրում, Ռելեյի մագնիսացման օրենք և այլն)։

Ջոն Ուիլյամ Ռելեյն արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի (1904)։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads