Ջորջե Էնեսկու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջորջե Էնեսկու (ռումիներեն՝ George Enescu; օգոստոսի 19, 1881[1][2][3][…], Ջորջե Էնեսկու, George Enescu, Botoșani County, Ռումինիայի թագավորություն - մայիսի 4, 1955[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։
Remove ads
Կենսագրություն
Սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից։ Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով։ Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով։ 1895 թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրիել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում։ 1923 թ. առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր։ 1920-1930 թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946 թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946 թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919 թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ։ Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ։
Remove ads
Ստեղծագործություն
Էնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիզմի բանաստեղծությունների վրա և այլն։ Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո։
Հետագայում Էնեսկուի երաժշտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում՝ («Էդիպ» օպերա 1910-1931 թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը։ Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902 թթ.)։ Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ։
Remove ads
Ճանաչում
Էնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով։ Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը։ Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը։ Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն։
Գրականություն
- Voicana M. George Enescu. București։ Editura Academiei Republicii Socialiste România, 1971
- Malcolm N. George Enescu։ his life and music. London։ Toccata Press, 1990
- Samson J. Placing genius։ the case of George Enescu. Trondheim։ Norwegian University of Science and Technology, 2006
- Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
- Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads