Ռիխարդ Շտրաուս
գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - սեպտեմբերի 8, 1949[4][1][2][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուշ ռոմանտիզմի[7][8], և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։
Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ[9], կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա[10], 200-ից ավելի երգ[11][12][12], երգչախմբային 27 ստեղծագործություն[13] և 15 օպերա[11][14]։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը[15][16]։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր[15]։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։
Remove ads
Ստեղծագործության համառոտ բնութագիր
Սկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։
Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը[17]։
Remove ads
Պարգևներ

Ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում[18]՝
- Ճերմակ արծվի շքանշան (Սաքսոնիա-Վայմար, 1892)[19]
- Կառլոս III-ի շքանշան (Իսպանիա, 1898)[19]
- Երկաթե թագի շքանշան, III աստիճանի (Ավստրիա, 1900)[19]
- Կարմիր արծվի շքանշան, IV աստիճանի (Պրուսիա, 1902)[19]
- Արքայական թագի շքանշան, III աստիճանի (Պրուսիա, 1906)[19]
- 1903 (հոկտեմբերի 26), Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- 1907 (հունիսի 30), Պատվո լեգեոնի շքանշան, Croix de Chevalier, Փարիզ, Ֆրանսիա[20] Officier, (14 հունիսի 1914 թ.)[21]
- 1909, ակադեմիկոսի կոչում (գեղարվեստի ակադեմիա, Բեռլին)[22][23].
- 1910 (նոյեմբերի 24), Մաքսիմիլիան Մեծի շքանշան գիտության և արվեստի համար (Բավարիա)[24][19][25]
- 1914 (հունիսի 24), Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում.
- Փրկչի շքանշան (Հունաստան, 1924)[19]
- 1924 (հունիսի 12), Pour le Mérite («Վաստակի համար») շքանշան (Գերմանիա)[26][19][27]
- 1924, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- Դանեբորգի շքանշան (Դանիա, 1929)[19]
- 1932, Նյու Յորքի երաժշտական քոլեջի մեդալ.
- 1936 (նոյեմբերի 5), թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ.
- 1939 (քպրիլի 28), Թագի շքանշան (Բելգիա). հանձնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը անձամբ[28]
- 1949 (հունիսի 11), Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[29]
Պատկերասրահ
- Ռ. Շտրաուսը (1888 թ.)
- Դաշնամուրի մոտ (1902)
- 1909 թ.
- 1922 թ.
- Յոզեֆ Գեբելսը և Ռիխարդ Շտրաուսը
- Ռիխարդ Շտրաուսի դիմանկարը (նկարիչ՝ Մաքս Լիբերման, 1918 թ.)
- Գերմանական 10 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ Ռիխարդ Շտրաուսի դիմապատկերով
Փաստագրական ֆիլմեր Ռիխարդ Շտրաուսի մասին
- 1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.[30]
- 1970: „Omnibus“ – Dance of the Seven Veils ՅուԹյուբում
- 1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u. a.[31]
- 2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u. a.[32]
- 2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.[33]
- 2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.[34]
- 2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.[35]
- 2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)[36]
- 2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u. a.[37]
- 2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u. a.[38]
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads