Ջո Մանգանելո
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջո Մանգանելո (անգլ.՝ Joe Manganiello, դեկտեմբերի 28, 1976, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։
Remove ads
Կենսագրություն
Ջո Մանգանելոն ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում, Փենսիլվանիա։ Նա մեծացել է քաղաքի հարավում գտնվող Մաունթ Լիբանան արվարձանում։ Նա իր ծնողներ՝ Սյուզանի և Չարլզ Ջոնի երկու երեխաներից ամենամեծն է։ Մանգալենոյի հայրը իտալացի է, իսկ մայրը խորվաթական, ավստրիական և հայկական արմատներ ունի։
Մանգանելոն իր նախնական կրթությունը ստացել է Սանկ Բերնարդի դպրոցում, որից հետո նա հաճախել է Մաունթ Լիբանանի ավագ դպրոց և 1995 թվականին նա այն ավարտում է գերազանցությամբ։
Մանգանելոն իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ գրելով սցենար «Խիզախությունից դուրս 2։ Վրեժից դուրս» ֆիլմի համար, հենց այդ ֆիլմում էլ առաջին անգամ նկարահանվում է որպես հեռուստատեսային դերասան։ Նա իր ամենամեծ դերը ստացել է 2010 թվականին «Իսկական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էլսիդ Հերվոին, սակայն մինչև այդ հեռուստասերիալը նա արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։
2010 թվականին նա հայտնվեց «People» ամսագրի կազմած ամենասեքսուալ տղամարդկանց 7-րդ հորիզոնականում, իսկ 2011-ին «Men's Health» ամսագիրը նրան տվեց 2011-ի թիվ 1 լավագույն մարմին ունեցող կոչումը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads