Ռասմուս Ռասկ

From Wikipedia, the free encyclopedia

Ռասմուս Ռասկ
Remove ads

Ռասմուս Քրիստիան Ռասկ (դան․՝ Rasmus Christian Rask, նոյեմբերի 22, 1787(1787-11-22)[1][2][3][…], Brændekilde, Օդենսե, Դանիա[4] - նոյեմբերի 14, 1832(1832-11-14)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի լեզվաբան։ Կոպենհագենի համալսարանի գրադարանավար (1829) և արևելյան լեզուների պրոֆեսոր (1831)։ Պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից։

Արագ փաստեր Ռասմուս ՌասկRasmus Rask, Ծնվել է ...

Ռասկը իսլանդերենի ծագման հարցը քննելիս առաջինն է կիրառել պատմահամեմատական մեթոդը, ապացուցել գերմանական լեզուների ազգակցությունը բալթիկ-սլավոնյան լեզուների, հունարենի և լատիներենի հետ՝ դրանց միջև հնչյունական համապատասխանություններ գտնելով և դրանց քերականական համակարգերը համեմատելով («Ուսումնասիրություն հին հյուսիսային կամ իսլանդական լեզվի ծագման մասին», 1818)։ Ռասկը անդրադարձել է հայերենի, սանսկրիտի, զենդերենի, պահլավերենի և պարսկերենի ցեղակցական կապերին։ Զբաղվել է նաև զենդերենի և «Զենդ-Ավեստա»-ի հարցով, նպաստել հին պարսկական սեպագրերի վերծանմանը, ուսումնասիրություններ նվիրել կովկասյան և ուրալա-ալթայան լեզուներին։ Սկանդինավական գիտական լեզվաբանության հիմնադիրն է։

Remove ads

Ծանոթագրություններ

Հրատարակություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads