Ռեյնգոլդ Գլիեր

From Wikipedia, the free encyclopedia

Ռեյնգոլդ Գլիեր
Remove ads

Գլիեր Մորիցևիչ Ռեյնգոլդ (ռուս.՝ Рейнгольд Морицевич Глиэр, ի ծնե՝ Ռայնհոլդ Էռնեստ Գլիեր [գերմ.՝ Reinhold Ernest Glier], դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[1][4] - հունիսի 23, 1956(1956-06-23)[4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938 թվական), արվեստագիտության դոկտոր (1941 թվական), պրոֆեսոր (1913 թվական)։

Արագ փաստեր Ռեյնգոլդ Գլիեր, Ի ծնե անուն ...
Remove ads

Կենսագրություն

Ռեյնգոլդ Գլիերը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 30-ին (1875 թվականի հունվարի 11) Կիևում։ 1894 թվականին ավարտել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարան։ 1900 թվականին ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1906-1908 թվականներին ուսանել է Օսկար Ֆրիդի մոտ դիրիժորություն և Գերմանիայից վերադառնալուց հետո սկսել է հանդես գալ որպես դիրիժոր՝ հինականում սեփական ստեղծագործություններով։

Thumb
Պատվավոր քաղաքացու կոչման վկայականի պատճեն

Տեսական առարկաներ է դասավանդել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցում։ 1920-1941 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Ռեյնգոլդ Գլիերն առաջին խորհրդային բալետի հեղինակն է։ Միակ ռուս կոմպոզիտորն է, ով եռակի արժանացել է Գլինկայի անվան մրցանակի՝ մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի, և հետհեղափոխական խորհրդային Ռուսաստանի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակի։ Դրա հետ մեկտեղ եռակի արժանացել է Լենինյան շքանշանի։ Մահացել է 1956 թվականի հուլիսի 23-ին։

Remove ads

Ստեղծագործություններ

Գլիերը ռուս երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունակողն է։ Գրել է բալետներ («Կարմիր կակաչ», խորհրդային թեմայով գրված առաջին բալետը՝ 1927 թվական, 1957 թվականին՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը»՝ 1949 թվական), հինգ օպերա («Շահսենեմ»՝ 1925 թվական, «Լեյլի և Մեջնուն»՝ 1940 թվական և այլն), սիմֆոնիաներ, անսամբլային ու գործիքային ստեղծագործություններ, վոկալ շարքեր, պիեսներ։ Գլիերը ստեղծագործական և բարեկամական փոխհարաբերությունների մեջ է եղել Նիկողայոս Տիգրանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կոստանտին Սարաջևի, Քրիստափոր Քուշնարյանի հետ։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941 թվական) և «Պղնձե հեծյալը» (1949 թվական) բեմադրվել են Երևանում։ 1950 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946,1948,1950)։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads