Ռիմա Պիպոյան

հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց From Wikipedia, the free encyclopedia

Ռիմա Պիպոյան
Remove ads

Ռիմա Սամվելի Պիպոյան (հունիսի 2, 1988(1988-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց։ Համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը[1][2][3]։ 2017 թվականին հիմնադրել է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս[4]։ Երևանի պարարվեստի պետական քոլեջում 2020 թվականին հիմնադրել և ղեկավարում է "Մոդեռն Պար" բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս[5]։ Իր ներկայացումներով և բեմադրություններով հանդես է եկել Շվեյցարիայում Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Սերբիայում, Կանարյան կղզիներում, Խորվաթիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Պորտուգալիայում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։

Արագ փաստեր Ռիմա Պիպոյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ռիմա Պիպոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 2-ին Երևանում։ Ծնողները. հայրը̀ Սամվել Խաչատուրի Պիպոյանը[6] (ծնվ. 1962 ապրիլի 23) կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը̀ Լարիսա Հակոբի Կիրակոսյանը (ծնվ. 1962 նոյմբերի 7) կենսաֆիզիկոս է, պլաստիկ անատոմիայի և էկոլոգիայի դասախոս̀ Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջում։ 1995-1997 թվականներին Ռիման հաճախել է Կիրովի անվ. թիվ 12 միջնակարգ դպրոցը (այժմ̀ Վ.Համբարձումյանի անվ. թիվ 12 հիմնական դպրոց)։

Կրթություն

Ռիմա Պիպոյանն իր մասնագիտական ուղին սկսել է որպես բալետի պարուհի։ 1997 թվականին ընդունվել է «Պարարվեստի պետական ուսումնարան»-ի (այժմ՝ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ») դասական պարի բաժինը և 2006 թվականին գերազանցությամբ ավարտել այն̀ ստանալով մանկավարժ-պարուսույցի որակավորում։ Ուսման տարիներին բախտ է ունեցել մասնակցել և պարել անվանի հայ բեմադրող-խորեոգրաֆ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրություններում։ Ռիման ̀որպես խորեոգրաֆ, իր բեմադրական գործունեությունը սկսել է վաղ տարիքում[7]։

2005 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժինը̀ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի արվեստանոց։ Ինստիտուտում ուսման տարիներին (2005-2010) բեմադրել է մի շարք պարային համարներ, համագործակցել է հայ տարբեր արվեստագետների հետ, ստեղծել է իր առաջին մեծածավալ ժամանակակից բալետային ներկայացումները՝ այդ թվում «Անկումներով ենք վեր բարձրանում» և «Միջնադարյան պատկերներ»-ը։ Վերջին ներկայացումը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը ներկայացումն էր հայ միջնադարյան մանրանկարչության թեմաները՝ հայ միջնադարյան շարականների, Կոմիտասի և Ավետ Տերտերյանի երաժշտության ներքո։ Ներկայացումը համեմված էր դասական պարի, միջնադարյան հայկական մանրանկարչությունից վերցրած պատկերների և արևելյան մարտարվեստների շարժումներով ու ժեստերով[8], ինչն էլ մեծ հետքրքրություն առաջացրեց և հավանության ու գովասանքի խոսքերի արժանացավ Հայաստանի ժողովրդական արտիստներ Էլվիրա Մնացականյանի, Վիլեն Գալստյանի և Ռուդոլֆ Խառատյանի կողմից[3], վերջինս Ռիմա Պիպոյանի դիպլոմային աշխատանքի ընդդիմախոսն էր։ 2010 թվականին Ռիման գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությունը̀ ստանալով արվեստագիտության բակալավրի աստիճան։

2010-2012 թվականներին սովորում և գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժնի մագիստրատուրան̀ ստանալով մագիստրոսի աստիճան։ Նրա մագիստրոսական թեզն անդրադառնում էր մոդեռն պարին̀ նրա ստեղծմանը, հիմնադիրներին, առանձնահատկություններին և մոդեռն պարի կիրառության կարևորությանը̀ պարային մասնագիտական հաստատություններում։

Իր ուսման տարիներին և հետագա գործունեության ընթացքում Ռիմա Պիպոյանը հարստացնում է իր պարային գիտելիքները̀ ստանալով մի շարք վարպետաց դասեր այնպիսի բեմադրողների մոտ և պարային խմբերում, ինչպես օր.̀ Աքրամ Խանը, Յոհան Էքմանը, Դենիս Լամպարտը, «Լաբորգրաս» պարային խումբը (eng. “The LaborGras” company), Ռոմեն Գիյոնը, Կանդուկո պարային խումբը, Spellbound contemporary ballet և այլն[9]։ Ուսման տարիներին Ռիման սկսում է ուսումնասիրել նաև արևելյան մարտարվեստներ̀ մասնավորապես չինական ուշու, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում խորեոգրաֆիկ ոճի ձևավորման վրա։

Աշխատանքային փորձ

2007-2009 թվականներին աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որպես դասական պարի ուսուցչուհի:2008 թվականից մինչ օրս աշխատում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որտեղ դասավանդել է դասական պար, պատմակենցաղային և ժող. բնորոշ պարեր, 2016 թվականից սկսած դասավանում է բալետմայստերի վարպետություն։

2010-2013 թվականներին որպես պարուսույց-խորեոգրաֆ և ժյուրիի անդամ համագործակցում է ՇԱՆԹ հեռուստաընկերության հետ և «Պարիր, թե կարող ես» պարային հեռուստանախագծի երեք եթերաշրջանների համար բեմադրում ավելի քանի 30 պարային համար[10]։

2011-2012 թվականներին աշխատել է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն»-ում որպես խորեոգրաֆ և մենապարուհի։

2012-2019 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես պարուսույց-խորեոգրաֆ՝ դասավանդելով պար դերասանական և ռեժիսորական կուրսերին, ինչպես նաև ղեկավարել է «Պարարվեստի ռեժիսուրա» հեռակա կուրս։

2017 թվականին հիմնադրում է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս։ Հիմնադրամի ստեղծման գերնպատակն է̀ աջակցել ժամանակակից պարարվեստի և ժամանակակից բալետային արվեստի զարգացմանը ՀՀ-ում, ինչպես նաև օժանդակել խորեոգրաֆներին, բեմադրողներին, պարուսույցներին և արվեստի ոլորտում ներգրավված անձանց̀ պարային, կրթամշակութային նախագծեր իրականացնելու և ներկայացումներ ստեղծելու հարցում[11]։

2018 թվականից մինչ օրս աշխատում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»-ի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն» ամբիոնում̀ արպես մոդեռն պարի դասախոս[12][13]։

2020 թվականից հանդիսանում է «Մոդեռն պար» բաժնի ղեկավար «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որի եռամյա կրթության ծրագրի հեղինակն է և կազմողը։

Մասնագիտական գործունեություն

Ռիմա Պիպոյանն առաջին հայ ժամանակակից այն խորեոգրաֆներից է̀ ում հաջողվեց իր բեմադրություններով Հայաստանը ներկայացնել միջազգային պարային հարթակներում[14]։

2013 թվականին պատվեր է ստանում Թբիլսիի South Caucasus Contemporary Dance and Experimental Art փառատոնից և բեմադրում «La Vita Nuova» պարային ներկայացումը̀ ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության և Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ[15]։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենում Թբիլիսիի “Royal District” թատրոնում։

2015 թվականին նույն փառատոնի ֆինանսավորմամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է խաղացանկային «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացումը̀ Լ. Վ. Բեթհովենի երաժշտությամբ[16][17], որը հիմնված էր Իշխանուհի Տարականովայի կյաքնի պատմական փաստերի վրա[18]։ Իշխանուհի Տարականովայի կերպարը մարմնավորում էր Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը[19][20]։

Սկսած 2013 թվականից Ռիմա Պիպոյանի տարբեր բեմադրություններ հրավերներ են ստանում մի շարք արտասահմանյան երկրներից։ Նա մասնակցում է տարբեր պարային փառատոնների, մրցույթների և համագործակցության հրավերներ ստանում։ 2016-2017 թվականներին ստանում է կրթաթոշակ «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»-ից[21]՝ որպես խորեոգրաֆ։ Բեռլինում բնակության ժամանակ համագործակցում է մի շարք երիտասարդ արվեստագետների̀ ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների հետ, որի արդյունքում, համատեղ ուժերով, ակադեմիայում կազմակերպվում են «բաց դռներ» ցուցադրումներ, որտեղ Ռիմա Պիպոյանը հանդես է գալիս, որպես պարուհի և բեմադրող[22]։ Բեռլինում 2017 թվականին Ռիման ներկայացնում է «Բարև, Քիթի» պարային-ֆիլմ ներկայացման համաշխարհային պրեմիերան̀ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի բեմում[23][24]։ Ներկայացումը հիմնված էր Աննա Ֆրանկի օրագրի վրա[25][26]։ Ներկայացումը ստեղծելու համար համագործակցում է ազգությամբ հրեա կոմպոզիտոր Ալլա Սեգալի, ով հատուկ ներկայացման համար գրում է երաժշտությունը։ Ֆիլմը նկարում է սկսնակ ռեժիսոր, մասնագիտությամբ պարող Դավիթ Գրիգորյանը, իսկ ֆիլմի հատվածի երաժշտության ստեղծման համար, Ռիման համագործակցում է ազգությամբ ռուս կոմպոզիտոր Ելենա Ռիկովայի հետ։ Պրեմիերայից հետո բեմադրությունը ներկայացվում է Հայաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Մոլդովայում[27][28][29][30][31][32][33][34]։

2018 թվականին Ռիմա Պիպոյանը բեմադրում է «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը, որն իր իսկ կատարմամբ մեծ հաջողություններ է գրանցում տարբեր փառատոններում և մրցանակների արժանանում[35][36][37][38][39]։ Տարբեր երկրներում պրոֆեսիոնալ հանդիսատեսը և ժյուրին նշում էին պարային համարի օրիգինալ լինելու մասին, Ռիմա բեմադրողի նոր ոճ ստեղծելու և բեմում ուժեղ կերպարայնություն ունենալու մասին[40]։ Բեմադրությունը ցուցադրվել է Եվրոպայի ավելի քան 10-ը երկրի 30-ից ավել քաղաքներում[41][42][43][44][45][46][47][48][49]։

2019 թվականին Ռիմա Պիպոյանը հրավեր է ստանում Վենետիկի բիենալեում բեմադրություն անելու, որի արդյուքնում ստեղծում է "What if" պարային ներկայացումը Յ. Ս. Բախի երաժշտությամբ՝ 7 պրոֆեսիոնալ պարողների վրա։ Բեմադրության համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում Վենետիկի Արսենալե թատրոնում։

2020 թվականին արժանանում է "East-West Residency"-ի Creative Armenia-ի կողմից[50]։ Նույն թվականին նկարահանում է «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը, որն արժանանաում է մի շարք միջազգային մրցանակաների̀ տարբեր ֆիլմերի փառատոններում։

2020 թվականին Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ և ծրագրով Երևանի Պարարվեստի պետական քոլեջում բացվում է «Մոդեռն Պար» բաժին։

2021 թվականին Ռիմա Պիպոյանի նախաձեռնությամբ մեկնարկում է պարային համագործակցության նոր նախագիծ Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Ծրագրի իրականացման հիմնական նպատակներց էր Հայաստանի և Ուկրաինայի միջև երկարատև և հուսալի մշակութային գործընկերության ստեղծումը։ Նախագծի իրականացման ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպվեցին տասը և ավելի վարպետության դասեր ինչպես դասական պարի բաժնի, այնպես էլ հայկական ժողովրդական բաժնի ուսանողների համար։ Ուկրաինական պարի դասընթացները վարում էր Կիեւի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը։ Ծրագրի իրականացման կարևորագույն կետերից էր Ռիմա Պիպոյանի «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» պարային ներկայացման ստեղծումը։

2022թ․-ին «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» ներկայացմամբ Ռիմա Պիպոյանը դառնում է Aerowaves-ի տարվա լավագույն խորեոգրաֆներից և տարբեր երկրներից հրավերներ ստանում այս ներկայացմամբ։

2024թ․-ին հիմնադրում և գեղարվեստական ղեկավար է դառնում Rima Pipoyan Dance Company-ում, որի արտիստները «Մոդեռն Պար» բաժնի շրջանավարներն են։

Remove ads

Բեմադրություններ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ներկայացման հայերեն անվանումը ...
Remove ads

Մրցանակներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Անվանում ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads