Ռինգո Սթար

նգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, հայտնի որպես The Beatles-ի հարվածող From Wikipedia, the free encyclopedia

Ռինգո Սթար
Remove ads

Ռինգո Սթար (անգլ.՝ Ringo Starr, հուլիսի 7, 1940(1940-07-07)[2][3][4][…], Dingle, Լիվերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, առանձնապես հայտնի որպես The Beatles-ի հարվածող։ Խմբի լուծարումից հետո վարում է հաջող սոլո-կարիերա։

Արագ փաստեր Ռինգո Սթար, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Վաղ տարիներ

1940 թվականի հուլիսի 7-ին հացթուխ Ռիչարդ Ստարկի և նրա կին՝ Էլսիի ընտանիքում որդի է ծնվում, որը հոր հետ շարունակում է հոր ավանդական աշխատանքը։ Ռինգոն հիվանդոտ երեխա է մեծանում․ տարրական դպրոցն ավարտելուց հետո նա մի ամբողջ տարի հիվանդանոցում է անց կացնում՝ որովայնամզի բորբոքման պատճառով, իսկ հետո երկու տարի բացակայում է դասերից թոքամզի բորբոքման պատճառով։ Այդ պատճառով Ռինգոն դպրոցը չի ավարտում[12]։ 15 տարեկանում նա դառնում է երկաթգծային կայարանի կառավարիչ՝ Լիվերպուլի և Ուելսի միջև։ Ինչպես իր բոլոր հասակակիցները՝ նա ևս ամերիկյան նոր երգերի սիրահար էր, բայց սկզբում չէր երազում բեմական փառքի մասին։

Remove ads

The Beatles-ի կազմում

1962 թվականի օգոստոսի 18-ին Ռինգոն պաշտոնապես մտնում է The Beatles-ի կազմի մեջ։ Սկզբում նա երգում էր Rory Storm and the Hurricanes բիթ-խմբում, որը այդ ժամանակ Լիվերպուլում համարվում էր The Beatles-ի գլխավոր մրցակիցը։

Ռինգոն կատարել է թմբուկ և հարվածային գործիքներ The Beatles-ի բոլոր երգերում բացառությամբ՝ «Within You Without You» (հնդկական հարվածողներ), «Back in the U.S.S.R.» (Փոլ Մաքքարթնի), Dear Prudence (Փոլ Մաքքարթնի), «The Ballad Of John And Yoko» (Փոլ Մաքքարթնի)։ Ռինգոն լիդ-վոկալ է կատարել բոլոր ալբոմներում, բացառությամբ՝ A Hard Day’s Night, Magical Mystery Tour և Let It Be[13]։ Նա եղել է երկու երգերի հեղինակ, որոնք կատարվել են The Beatles ալբոմում («Octopus’s Garden» և «Don’t Pass Me By») և եղել է «What Goes On» երգի համահեղինակը։ Ռինգոյի ձայնը շատ անգամներ լսվել է ընդհանուր երգչախմբում և «Helter Skelter» երգի վերջնամասում, որտեղ նա գոռում էր․ «I’ve got blisters on my fingers» («Իմ ձեռքերին բշտիկներ կան»)։

Չնայած նրան, որ Ռինգոյի ձայնը The Beatles-ի ձայնագրություններում հազվադեպ է լսվում, նա խաղացել է The Beatles-ի ֆիլմերի գլխավոր դերերը։ Ենթադրվում է, որ Ռինգո Սթարը բոլոր չորս «բիթլներից» ունեցել է ամենաբարձր դերասանական տաղանդը։ The Beatles-ի քայքայումից հետո Ռինգո Սթարը խաղացել է ևս մի քանի ֆիլմերում։

1968 թվականին (այն ժամանակ, երբ խմբի անդամների փոխհարաբերությունները վատթար էին)՝ «Սպիտակ ալբոմի» թողարկման ժամանակ Փոլ Մաքքարթնին չի ցանկանում վիճաբանել Սթարի հետ և նրան անվանում է «պրիմիտիվ թմբկահար»։ Խմբի քայքայման ժամանակ նա նկարահանվում է ֆիլմերում և գովազդներում[12]։

Remove ads

Սոլո կարիերա

Thumb
Ռինգո Սթարի աստղը՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում

Խմբի պաշտոնական լուծարումից հետո, ինչպես բոլոր բիթլերը, այնպես էլ Ռինգո Սթարը՝ սկսում են պատրաստել սոլո նյութ, որը 20-50-ական թվականներին թողարկվում է «Sentimental Journey» քավեր ժողովածուի տեսքով։ 70-ականների վերջում՝ Ջոնի, Փոլի և Ջորջի դեբյուտից հետո, Ռինգոյի դեբյուտը քննարկվում է, որպես անհաջող դեբյուտ։ 70-ականներին նա մի քանի երաժիշտների օգնությամբ (ավելի շատ Ջորջ Հարրիսոնի) նա կարողանում է թողարկել շատ հաջող ալբոմներ։

1971 թվականին Ռինգոն ընդունում է «Բանգլադեշի համար համերգի» հրավերը և երգում է այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչխպիսիք են՝ Բոբ Դիլանը, Էրիկ Կլեպտոնը, Ջորջ Հարրիսոնը, Բիլլի Պրեստոնը, Լեոն Ռասսելը և Badfinger-ը։

1983 թվականին անգլիական և ամերիկական ձայնագրման կենտրոնները նրան մերժում են, երբ ուզում էր թողարկել իր Old Wave ալբոմը։ Նա հաջորդը սկավառակ է թողարկում Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում։ Այնուհետև նրան դադարում են զանգահարել հայտնի լրագրողները և ռեկորդային ընկերությունների ներկայացուցիչները։ Ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ Ռինգոն և նրա երկրորդ կինը՝ Բարբարա Բախը, դարձան քրոնիկական ալկոհոլիկներ։ Ճիշտ է, հետո նրանք կարողանում են ազատվել ալկոհոլային կախվածությունից և վերադառնում են ակտիվ կյանքի[14]։ 1989 թվականին թողարկվում է նրա լավ երգերի ժողովածուն՝ «Starr Struck»-ը, և հավաքում է աստղային անսամբլ՝ Բիլլի Պրեստոն, Դոկտոր Ջոն, Levon Helm, Ջո Ուոլշ, Nils Lofgren, Rick Danko, Clarence Clemons, Ջիմ Քելտներ, և մեկնում է շրջագայության Ամերիկայում, իսկ Ճապոնիայից հետո թողարկում է կենդանի ալբոմ և տեսաֆիլմ։ Անսամբլի կազմը մշտապես փոխվում էր, որ լինի ավանդական։

1998 թվականի օգոստոսին իր՝ All-Starr Band խմբի հետ, նա երկու համերգ է տալիս Ռուսաստանում՝ Մոսկվայում (Ռուսաստանի պետական կենտրոնական համերգասրահ) և Սանկտ Պետերբուրգում («Հոկտեմբերյան» համերգային սրահ)։ Դա պատմության մեջ առաջին անգամն էր, երբ «բիթլերից» ինչ-որ մեկը ոտք է դնում նախկին ԽՍՀՄ-ի տարածք։ 2011 թվականին Ռինգո Սթարը և All-Starr Band-ի հաջորդ տարբերակը եվրոպական ամառային շրջագայության ընթացքում համերգ են ունենում Մոսկվայում, Սանկտ Պերտերբուրգում, Կիևում և Ռիգայում[15]։

2012 թվականի օգոստոսի 28-ին Celebritynetworth.com կայքը Ռինգո Սթարին հռչակում է աշխարհի ամենահարուստ հարվածող։ Նրա կարողությունը գնահատվում էր 300 միլիոն դոլար[16]։

Remove ads

Ընտանիք

  • Հայր՝ Ռիչարդ Սթարկը (1913-?), եղել է հացթուխ[17]։
  • Մայր՝ Էլսի Սթարկի (1914-1987)[17]։

Հայրը և մայրը ամուսնացել են 1936 թվականին, բաժանվել են՝ 1943 թվականին։

Անձնական կյանք

Remove ads

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  1. 1970 - Sentimental Journey
  2. 1970 - Beaucoups of Blues
  3. 1973 - Ringo
  4. 1974 - Goodnight Vienna
  5. 1976 - Ringo’s Rotogravure
  6. 1977 - Ringo the 4th
  7. 1978 - Bad Boy
  8. 1981 - Stop and Smell the Roses
  9. 1983 - Old Wave
  10. 1992 - Time Takes Time
  11. 1998 - Vertical Man
  12. 1999 - I Wanna Be Santa Claus
  13. 2003 - Ringo Rama
  14. 2005 - Choose Love
  15. 2008 - Liverpool 8
  16. 2010 - Y Not
  17. 2012 - Ringo 2012
  18. 2015 - Postcards from Paradise[22]

Ժողովածուներ

  1. 1975 - Blast From Your Past
  2. 1989 - Starr Struck։ Best of Ringo Starr, Vol. 2
  3. 2001 - The Anthology... So Far
  4. 2007 - Photograph։ The Very Best of Ringo Starr

Համերգային ալբոմներ

  1. 1989 - Ringo Starr and His All-Starr Band
  2. 1993 - Ringo Starr and His All Starr Band Volume 2։ Live From Montreux
  3. 1995 - Ringo Starr and His Third All-Starr Band-Volume 1
  4. 1998 - VH1 Storytellers
  5. 2002 - King Biscuit Flower Hour Presents Ringo & His New All-Starr Band
  6. 2003 - Extended Versions
  7. 2004 - Tour 2003
  8. 2006 - Ringo Starr and Friends
  9. 2007 - Live at the Soundstage

Մանկական ալբոմներ

  • 1977 - Scouse the Mouse
Remove ads

Ֆիլմագրություն

  • 1964 - Դժվար օրվա գիշերը
  • 1965 - Օգնություն
  • 1967 - Շրջագայության կախարդակամն առեղծվածը
  • 1968 - Դեղին սուզանավ (մուլտֆիլմ)
  • 1968 - Քաղցր ատամներ
  • 1969 - Հրաշագործը
  • 1970 - Пусть будет так (վավերագրական)
  • 1971 - Կույրը
  • 1972 - Համերգ Բանգլադեշի համար (վավերագրական)
  • 1973 - Ziggy Stardust and the Spiders from Mars (վավերագրական)
  • 1975 - Տերևամանիա
  • 1978 -
  • 1981 - Քարայրի մարդը
  • 1983 - Արքայադուստր Դեյզին
  • 1984 - Բարև տվեք Բրոդ-սթրիթին
  • 1985 - Ջուր (1985)
  • 1985 - Ալիսան հրաշքների աշխարհում
  • 1986 - To the North of Katmandu
  • 2003 - Concert for George (վավերագրական)
  • 2009 - Oh My God (վավերագրական)
  • 2011 - Ջորջ Հարրիսոն․ կյանքը նյութական աշխարհում (վավերագրական)
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads