Ռոբերտ Ֆալկ

From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ֆալկ
Remove ads

Ռոբերտ Ֆալկ (ռուս.՝ Роберт Рафаилович Фальк, հոկտեմբերի 15 (27), 1886[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 1, 1958(1958-10-01)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային նկարիչ։

Remove ads

Կենսագրություն

Ռոբերտ Ֆալկը ծնվել է 1886 թվականին Մոսկվայում, հայրը իրավաբան և շախմատիստ էր՝ Ռաֆայիլ Ալեքսանդրի Ֆալկ (1856-1913), մայրը՝ Մարիա Բորիսի Ֆալկ (1866-1940)։

Սովորել է Մոսկվայում, 1903-1904 թվականներին՝ Կ. Յուոնի և Ի. Մաշկովի ստուդիաներում, 1905-1909 թվականներին՝ գեղանկարչության, քանդակագործության ու ճարտապետական ուսումնարանում, աշակերտելով Վալենտին Սերովին և Կոնստանտին Կորովինին։ Եղել է «Միր իսկուսստվա», «Բուբնովի վալետ» և այլ խմբավորումների անդամ։

1928-1938 թթ.-ն ապրել է Փարիզում։ 1918-28 թվականներին դասավանդել է Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում և Վխուտեմասում, 1941-1942 թվականներին՝ Սամարղանդի գեղարվեստական ուսումնարանում և 1942-1944 թվականներին՝ դեկորատիվ-կիրառական ինստիտուտում։

Ամուսնացած է եղել 4 անգամ, ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։

Remove ads

Աշխատանքներ

Նշանավոր գործերից են.

  • «Նատյուրմորտ սպիտակ սփռոցի վրա» (1914, մասնավոր հավաքածու, Մոսկվա),
  • «Կարմիր կահույք» (1920),
  • «Ծովախորշ Բալակլավայում» (1927),
  • «Սպիտակ շալով կինը» (1947), երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա),
  • «Ա. Գ. Գաբրիչևսկու դիմանկարը (1950-1951),
  • «Ինքնանկար կարմիր ֆեսով» (1957),
  • «Փարիզի բնանկարներ» (1930-ական թթ., բոլորը՝ մասնավոր հավաքածուներ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ

Կատարել է ներկայացումների ձևավորումներ Մոսկվայի հրեական թատրոնում։

Ֆալկի «Նեգր» (1917), «Ծառեր ցանկապատի մոտ» (1920), «Սև նատյուրմորտ» (1920), «Բանվորուհի» (1925), «Փողոց Փարիզում», «Ինքնանկար ծխամորճով», «Ծեր հայուհին։ Փարիզ» (երեքն էլ՝ 1930-ական թթ.) գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահ

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads