Ռոբերտ Ֆուլտոն

From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ֆուլտոն
Remove ads

Ռոբերտ Ֆուլտոն (Fulton, 14 նոյեմբերի, 1765, Փենսիլվանիա, ԱՄՆ24 փետրվարի, 1815, Նյու Յորք), ամերիկացի գյուտարար, գործնականորեն պիտանի առաջին շոգենավի ստեղծողը։ 1790-ական թթ․ զբաղվել է նավերի շարժման համար շոգու կիրառման պրոբլեմով։ 1797-ից ապրել է Փարիզում, որտեղ 1800 թ. կառուցել և հաջողությամբ փորձարկել է «Նաուտիլուս» սուզանավը (ուներ ժամանակակից սուզանավերի հիմնական գծերը)։

Արագ փաստեր Ռոբերտ Ֆուլտոն Robert Fulton, Ծնվել է ...

1803 թ. Ֆուլտոն Մեն գետում ցուցադրել է առաջին շոգենավը, որը շարժվում Էր 7, 5 կմ/ժ արագությամբ։ Ֆուլտոյի գյուտերի չարժանացան ֆրանսիական կառավարության հավանությանը, և նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կառուցեց անվավոր «Կլերմոնտ» շոգենավը, որում տեղակայված Էր 20 ձիաուժ (14, 7 կվտ) հզորությամբ շոգեմեքենա։ 1807 թ. օգոստոսին Հուդզոն գետով Նյու Յորք և Օլբանի քաղաքների միջև այդ շոգենավը կատարեց առաջին երթը։ Հետագայում Ֆուլտոն կառուցեց մի քանի անվավոր շոգենավեր, այդ թվում նաև աշխարհում առաջին «Դեմոլոգոս» (կամ «առաջին») ռազմանավը, որը կիրառվեց անգլիացիների դեմ մղվող պատերազմում։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads