Ռուբեն Հախվերդյան

հայ հեղինակ, երգիչ, կոմպոզիտոր, գրող From Wikipedia, the free encyclopedia

Ռուբեն Հախվերդյան
Remove ads

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950(1950-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը[1]։

1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ։

Remove ads

Ընտանիք

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։

Ստեղծագործական ուղի

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։

Առաջին հեռուստաբեմադրությունն է Ի․ Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։

Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

1985 թ. Փարիզում թողարկվել է Հախվերդյանի «Սիրո և հույսի երգեր» ձայնասկավառակը։ 1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Համերգներ

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Հարավսլավիայում, Իտալիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։

1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։

Ֆիլմեր

Remove ads

Պարգևներ և մրցանակներ

  • Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
  • 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»[2] ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։
Remove ads

Ստեղծագործություններ

Thumb
Համերգի ժամանակ (2016)

Ալբոմներ

  • Սիրո և հույսի երգեր . Փարիզ 1985թ. Վինիլ (LP)
  • The Best of Ruben Hakhverdyan (1985)
  • Ռուբեն, Լիլիթ և Վահան (1989)
  • Ճակատագիր (1994)
  • Կեսգիշեր (1997)
  • Սա Երևանն է (1997)
  • Երգը նաև աղոթք է (2000)
  • Երգ (2000)
  • Anthology (2001)
  • 0-100 տարեկան երեխաներին (2002)
  • Որ սարերը չմնան անտեր (2014)
  • Testament (2017)

Երգեր

  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ (Ճերմակ ձիս)
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբակային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա աստղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Շները
  • Եզը
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ
  • Այս աշխարհը
  • Աշնանային էլեգիա
Remove ads

Գրականություն

  • Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արզաքանյան, Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ, ISBN 978-9939-9046-0-3:
  • Խոսքեր։ [Երգարան] / Ռ․ Հախվերդյան․ 138 էջ։
  • 0-100 տարեկան երեխաներին / Ռ․ Հախվերդյան․ Երևան, 2002։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads