Ռուբեն Մամուլյան

հայ երաժշտության ուսուցիչ, կինոռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia

Ռուբեն Մամուլյան
Remove ads

Ռուբեն Զաքարի Մամուլյան (անգլ.՝ Rouben Mamoulian, հոկտեմբերի 8, 1897(1897-10-08)[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 4, 1987(1987-12-04)[5][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։

Արագ փաստեր Ռուբեն Մամուլյանանգլ.՝ Rouben Mamoulian, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին, հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների ընտանիքում։ Մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, նա վաղ հասակից կապվել է թատրոնին։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918 թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։

Նրա լավագույն գործերից են՝ «Քաղաքի փողոցները» (1931), «Դոկտոր Ջեյքլը և միստր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր» (1932), 1933 թվականին Մամուլյանը նկարահանել է «Երգ-երգոց» կինոնկարը, «Քրիստինա թագուհին» պարգևատրվել է մրցանակով, «Նորից ապրում ենք» (Լև Տոլստոյի «Հարություն» վեպի մոտիվներով)։ 1964 թվականին գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը։ Կյանքի վերջում թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը։ 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)[6][7]։

Remove ads

Նորարարություններ

  • Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
  • Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
  • Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
  • Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Մրցանակներ

  • Ուրախ ավազակը 1936 թ Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։
  • Արյուն և ավազ 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։
  • 1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»։
  • 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։
  • Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։

Թատերական գործեր

Ֆիլմագրություն

Thumb
ՀՀ փոստային նամականիշ Մամուլյանի նկարով (1997)‎

Գրականություն

  • Սաբիր Ռիզաև. Ռուբեն Մամուլյան, «Գարուն», 1967, № 6

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads