Ռուզան Ալավերդյան
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռուզան Ռազմիկի Ալավերդյան (հունվարի 25, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2017[1], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության և Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամ[3]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի դուստրն է։
Remove ads
Կենսագրություն
1970 թվականին ավարտել է ԵՊԻ ճարտարապետության բաժինը։ 1970-1995 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում, 1995-2000 թվականներին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմում եղել է փորձագետ, մասնակցել «Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և այլ օրինագծերի մշակմանը։ 2000-2016 թվականներին եղել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2016 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից[4] և նշանակվել քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում։
Remove ads
Ստեղծագործական ուղի

Ռուզան Ալավերդյանի և համահեղինակների (ճարտարապետ Լևոն Ղալումյանի հետ համահեղինակությամբ) կառուցվել են նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981 թվական), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986) շենքերը, 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990 թվականներ) և կառուցապատման (1990-1991 թվականներ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001 թվականներ) նախագծերը, Երևանի Հյուսիսային պողոտայում բազմաֆունկցիոնալ կառույցը և այլն[5]։
Ոուզան Ալավերդյանի հեղինակությամբ կամ անմիջական ղեկավարությամբ մշակվել են բազմաթիվ իրավական ակտերի և օրենքների նախագծեր, այդ թվում նաև՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը։ Ալավերդյանը եղել է Հայաստանի Հանրապետությունում ԵԽ Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի համակարգողը[3]։
Remove ads
Մրցանակներ
- ՀԼԿԵՄ մրցանակ (1981)
- «Տարվա լավագույն կառույց» միջագգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր է (1995)
- Անանիա Շիրակացու մեդալ (2005)[3]
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2012)
- Հայաստանի վարչապետի շնորհակալագիր (2013)[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[6]
Մահ
Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, երկարատև հիվանդությունից հետո[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads