Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)
Remove ads

Սարգիս Ռուբենի Հովսեփյան (նոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։ 2014 թվականի հունվարից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Սարգիս Հովսեփյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում։ Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992 թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն։ Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում՝ Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։ 1998 թ.-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի Զենիթ, որտեղ հանդես է գալիս մինչև 2003 թ.։ 1998 թ. ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ՝ Մոսկվայի Տորպեդո Մետալուրգ ակումբ։ 2004 թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում Փյունիկ, ուր հանդես է եկել մինչև 2012 թ. սեպտեմբերի 20-ը։ 2012 թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել էթ կարիերան ավարտելու մասին։

Remove ads

Ազգային հավաքական

Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ)։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։

Remove ads

Մարզչական կարիերա

2014 թ. հունվարից «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչն է։

2014 թ. նոյեմբերից Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։

2015 թ. ապրիլի 28-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Նվաճումներ

Անձնական

  • Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ - 1992, 1995, 2008
  • Հայաստանի չեմպիոն - 1992, 1995/96, 1996/97, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010
  • Հայաստանի գավաթակիր - 1995/96, 2004, 2009, 2010
  • Հայաստանի սուպերգավաթակիր - 2004, 2005, 2007, 2008, 2010
  • Ռուսաստանի գավաթակիր - 1998/1999
  • Ռուսաստանի պրեմիեր լիգայի գավաթակիր - 2003

Որպես մարզիչ

  • Հայաստանի գավաթակիր - 2014

Այլ պարգևներ

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads