Սիբեխ

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Սիբեխ
Remove ads

Սիբեխ (լատին․՝ Falcaria), սվեղ, սագի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6) տեսակ։

Մանրամասն տեղեկատվություն ՞Սիբեխ, Գիտական դասակարգում ...
Remove ads

Տարածում

Thumb
Բուսաբանական նկարազարդում

Հայտնի է սիբեխի 5 տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ (F․ vulgaris)։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝ F․ falcarioides-ը, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Սիբեխ սովորական (F. vulgaris)
  • Ս. սիբեխանման (F. falcarioides

Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Remove ads

Կենսաբանական նկարագիր

Thumb

Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։

Remove ads

Կիրառություն

Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

Դասակարգում

Տաքսոնոմիա

Սիբեխի դասը մտնում է Falcaria ենթաընտանիքի, հովանացավորներ (Apiaceae) ընտանիքի (Caryophyllales) կարգի մեջ։

  ավելի քան 28 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   e1  
         
  կարգ Հովանոցավորներ     ենթաընտանիք Falcaria     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիքի Նեխուրազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  Ավելի քան 25 տեսակ   f2
     

Տեսակներ

Thumb
Thumb
  • Bunium falcaria M.Bieb.
  • Carum falcaria Lange
  • Critamus agrestis (Hoffm.) Besser
  • Critamus falcaria (L.) Rchb.
  • Drepanophyllum agreste Hoffm.
  • Drepanophyllum falcaria (L.) Desv.
  • Drepanophyllum sioides (Asch.) Wibel
  • Falcaria agrestis (Hoffm.) Sweet
  • Falcaria falcaria (L.) H.Karst.
  • Falcaria glauca Dulac
  • Falcaria neglectissima Klokov
  • Falcaria persica Stapf & Wettst.
  • Falcaria rivini Host
  • Falcaria serrata St.-Lag.
  • Falcaria sioides Asch.
  • Helosciadium falcaria Hegetschw.
  • Prionitis falcaria Dumort.
  • Prionitis falcata Delarbre
  • Seseli falcaria Crantz
  • Sium falcaria L.
  • Sium falcatum Dubois[1]
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads