Սիեննա Միլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սիեննա Ռոուզ Միլլեր (անգլ.՝ Sienna Rose Miller, դեկտեմբերի 28, 1981[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), բրիտանա-ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։
Remove ads
Կենսագրություն
Սիեննա Միլլերը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 28-ին Նյու Յորք քաղաքում։ Սիեննայի հայրը՝ Էդվարդ Միլլերը բանկիր է, իսկ մայրը՝ Ժոզեֆին Միլլերը ծնունդով ՀԱՀ-ից է։ Սիեննան ունի հարազատ քույր՝ Սավաննա (ծնվել է 1970 թվականին)։
Երբ Սիեննան 6 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են։ Նրա մայր Ժոզեֆինան քարտուղարուհի էր աշխատում Դեյվիդ Բոուիի մոտ և ղեկավարում էր Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը Լոնդոնում։ Հայրը՝ Էդվարդը, նախկին բանկիր, իսկ այժմ արվեստի ստեղծագործությունների վաճառական, նորից ամուսնանում է, այս անգամ ինտերիերի դիզայնի գուրու Կելլի Հոպպենի հետ և նորից ամուսնալուծվում է։ Բաժանումից հետո Սիեննան մոր հետ մեկնում է Անգլիա, որտեղ սովորում է Էսկոտ քաղաքի, Բերկշիր կոմսություն, աղջիկների պանսիոնում։ 18 տարեկանում տեղափոխվում է հետ՝ Նյու Յորք, որտեղ մեկ տարվա ընթացքում հաճախում է Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը։
Վաղ տարիքում Սիեննան ձեռք է բերում մի սովորություն, որից չի կարողանում հրաժարվել մինչ այսօր՝ ծխելը։
Remove ads
Կարիերա
16 տարեկան հասակից Սիաննան սկսում է ֆոտոմոդել աշխատել։ Դերասանական ասպարեզում առաջին քայլերի հետ միաժամանակ սկսվում է նրա մոդելային կարիերան։ Նա նկարահանվում է Coca-Cola-ի, իտալական Vogue-ի, Prada-ի և հանրահայտ «Pirelli Calendar» (2013 թվական) օրացույցի համար։
2002 թվականին, Լոնդոնում, Սիեննան նկարահանվում է «The Ride» (նաև հայտնի է «Joy-Rider» անվանումով) անկախ կինոնկարում։ 2004 թվականին Սիեննան Թեմիի ոչ մեծ դերն է խաղում «Շերտավոր թխվածք» («Layer Cake») գանգստերական ֆիլմում։ Նկարահանումները Սիեննայի համար տևում են ընդամենը հինգ օր։
2006 թվականի հունվարին Սիեննան պայմանագիր է ստորագրում անգլիական «Pepe Jeans» ընկերության հետ, ջինսային հագուստների և պարագաների սեփական արտադրանքի թողարկման համար՝ «2812» անվանումով[5]։ «2812» անվանումը վերծանվում է որպես Սիեննայի ծննդյան օրը[6]։
2005 թվականին նա նկարահանվում է «Կազանովա» («Casanova») ֆիլմում, Հիտ Լեդջերի և Ջերեմի Այրոնսի հետ միասին։ 2007 թվականին էկրան է բարձրանում ֆիլմ-հեքիաթ, Նիլ Հեյմանի ֆանտաստիկ վեպի էկրանավորումը՝ «Աստղային փոշի» («Stardust»), որտեղ Սիեննան կատարում է Վիկտորիայի դերը։
Նաև Սիեննան նկարահանվում է ռեժիսոր Բիբան Կիդրոնի «Հիպպի Հիպպի Շեյք» («Hippie Hippie Shake») դրամայում, Ռիչարդ Նևիլի հիշողությունների հիման վրա, որտեղ նա խաղում է Լուիզա Ֆերյեի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 2008 թվականին։
2008 թվականին Սիեննան Քիրա Նայթլիի հետ միասին նկարահանվում է «Արգելված սեր» («The Edge of Love») ֆիլմում, անգլիացի բանաստեղծ Դիլան Թոմասի մասին կենսագրական ֆիլմում, որտեղ նա խաղում է նրա կնոջ՝ Քեյթլինի դերը։
Remove ads
Անձնական կյանք
2007 թվականին Սիեննան խոստովանում է, որ սիրում և հաճախ օգտագործում է հալյուցինոգեններ, մասնավորապես հալյուցինացիոն սնկեր[7]։
2004 թվականին, «Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ» («Alfie») ֆիլմի քասթինգի ժամանակ Սիեննեն ծանոթացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուի հետ, որոշ ժամանակ անց նրանք հայտարարում են իրենց նշանադրության մասին։ Սիեննա և Ջուդը պապարացիներին անընդհատ ուրախցում էին թեժ կադրերով՝ նրանք մերթ համբուրվում էին կարմիր գորգի վրա, մերթ բոլորի առջև վիճում էին գիշերային ակումբներում։ Սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվում են այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ Ջուդը դավաճանել է Սիեննային առաջին ամուսնությունից իր երեխաների դայակի հետ։
Հարաբերություններ է ունեցալ ուելսցի դերասան Ռիս Իվանսի հետ[8], սակայն մերժում է նրա ամուսնության առաջարկը[9]։ Զույգը բաժանվում է, քանի որ, ըստ Սիեննայի խոստովանության, իրենց հարաբերությունները «երբեք լուրջ չեն եղել և նա պատրաստ չէ ամուսնության»[10]։
2008 թվականին Սիեննան սկսում է հանդիպել դերասան Բալթազար Գետի հետ։ Սակայն Գետի պաշտոնական ամուսնացած լինելու կապակցությամբ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրանում
2009 թվականի նոյեմբերին Սիեննան վերականգնում է հարաբերությունները Ջուդի հետ։ Սակայն 2011 թվականի փետրվարին զույգը նորից բաժանվում է։
2011—2015 թվականներին Սիեննան փաստացի ամուսնակըան հարաբերությունների մեջ էր գտնվում դերասան Թոմ Սթարիջի հետ[11]։ Նախկին զույգն ունի դուստր՝ Մառլոու Օտտոլին Լեյնգ Սթարիջ[12] (ծնված 2012 թվականի հուլիսի 8-ին)[13]։
Հետաքրքիր փաստեր
- Սիեննա Միլլերը մասնակցել է անգլիական «TopGear» (13-րդ եթերաշրջան, դրվագ 5) հեռուստահաղորդմանը, որում ուղեգիծը անցնում է 1 րոպե 49 վայրկյանում։
Ֆիլմագրություն
Remove ads
Պարգևներ և անվանակարգումներ
Remove ads
Աղբյուրներ
- Сиенна Миллер (անգլ.) Internet Movie Database կայքում
- Сиенна Миллер на сайте NNDB(անգլ.)
- tv.com person|137636| name=Сиенна Миллер
- Twenty8Twelve by Sienna Miller Արխիվացված 2007-08-28 Wayback Machine
- Сиенна Миллер Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Полная биография
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads