Սիմոն Այվազյան
հայ նկարիչ, ճարտարապետ, լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սիմոն Հարությունի Այվազյան (1944, Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), հայ ճարտարապետ, նկարիչ, երաժիշտ։ Ճարտարապետության դոկտոր (1990)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
Սիմոն Այվազյանը ծնվել է Իրանի Բանդար Անզալի քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժինը, 1990 թվականին ՝ Սորբոնի համալսարանը։ 1976 թվականից դասավանդել է Թեհրանի պետական համալսարանում (ընդհատումով), 1967-1972 թվականներին, միաժամանակ՝ նույն համալսարանի մշակութային կենտրոնում դասավանդել է դասական կիթառ, 1993-1995 թվականներին՝ Ալզահրա (լուսանկարչություն), 1994 թվականից՝ Իրանի իսլամական ազատ (դասական երաժշտություն) համալսարաններում։
Այվազյանը լուսանկարել է Իրանի ճարտարապետության լավագույն նմուշները, որոնց մի մասը պահվում է Թեհրանի Ռզա Աբասի թանգարանում։
Ջրաներկ աշխատանքներով մասնակցել է տեղական և արտասահմանյան ցուցահանդեսների, հանդես է եկել համերգներով։ 1966-1969 թվականներին երաժշտական մրցույթներում 4 անգամ գրավել է առաջին տեղը, արժանացել Հատուկ մրցանակի (1975 թվական, Մադրիդ)։ 1998 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Թեհրանում[1][2]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads