Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճ գյուղի գլխավոր վանական համալիր: Գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում` Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս. Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է[2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
Ըստ շինարարական արձանագրության` Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VII դ. 60-ական թվականներին: Տաճարը թեև կանգուն է, բայց կիսավեր վիճակում է։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։
Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIII դ.) և այլ հուշարձանների ավերակներ։
Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թվականների պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։
Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։
Remove ads
Պատկերասրահ
- Սուրբ Գրիգոր եկեղեցու (Արուճ) ընդհանուր տեսքը պալատի կողմից
- Սուրբ Գրիգոր եկեղեցու (Արուճ) ընդհանուր տեսքը և գերեզմանոցը
- Սուրբ Գրիգոր եկեղեցու (Արուճ) խոնարհված գմբեթը
- Սուրբ Գրիգոր եկեղեցու (Արուճ) ընդհանուր տեսքը
- Սուրբ Գրիգոր եկեղեցու (Արուճ) ընդհանուր տեսքը
- Խոնարհված եկեղեցի (Արուճի կաթողիկեի տարածք)
- Խոնարհված եկեղեցի (Արուճի կաթողիկեի տարածք)
- Խոնարհված եկեղեցի (Արուճի կաթողիկեի տարածք)
- Խոնարհված եկեղեցի (Արուճի կաթողիկեի տարածք)
- Քարտեզը
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads