Սուրբ Հեղինեի կղզի
կղզի Ատլանտյան օվկիանոսում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սուրբ Հեղինեի կղզի[2] (անգլ.՝ Saint Helena [ˌseɪnt hɨˈliːnə]) կամ Սուրբ Հեղինե կղզի[3], փոքր կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Հարավային կիսագնդում՝ Աֆրիկայի ափերի մոտ։ Հայտնի է նրանով, որ այստեղ է աքսորվել Բոնապարտը «Նապոլեոնյան հարյուր օրերից» հետո։
Տարածությունը 122 կմ² է, բնակչությունը՝ 4534։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Ջեյմսթաուն։ Կազմված է գլխավորապես բազալտներից։ Հարավային մասում կան հանգած հրաբուխների խառնարաններ։ Բարձրությունը մինչե 818 մ է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Տարածված են մարգագետիններն ու թփուտները։ Մշակում են նորզելանդական վուշ։ Հայտնագործել են պորտուգալացիները, 1502 թվականին։ Նապոլեոն 1-ինը 1815 թվականին աքսորվել է Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ մահացել է 1821 թվականին։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads