Սպիրո Ագնյու

From Wikipedia, the free encyclopedia

Սպիրո Ագնյու
Remove ads

Սպիրո Թեոդոր Ագնյուն (անգլ.՝ Spiro Agnew, ծնված Սպիրոս Անագնոստոպուլոս, հուն․՝ Σπύρος Αναγνωστόπουλος , անգլ.՝ Spiros Anagnostopoulos, նոյեմբերի 9, 1918(1918-11-09)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 17, 1996(1996-09-17)[1][2][3][…], Բեռլին, ԱՄՆ, Ուիստեր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ազգությամբ հույն քաղաքական գործիչ։ 1969-1973 թթ. Ռիչարդ Նիքսոնի կառավարման շրջանում եղել ԱՄՆ-ի փոխնախագահը։ 1967-1969 թթ. եղել է Մերիլենդի նահանգապետը։ Երկու անգամ՝ 1968 և 1972 թթ., ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահ։ Նախատեսել է 1976 թվականի ընտրություններում պայքարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար։ Հանդես է եկել աֆրոամերիկացիների իրավունքների համար ծավալված շարժման դեմ, ընդդիմացել է նաև վիետնամական պատերազմի հակառակորդներին։ 1973 թվականի հունիսին հրապարակվել են նրա ֆինանսական որոշ չարաշահումների (հարկերի վճարումից խուսափել, կաշառք վերցնել) մասին պատմող նյութեր, և դատական հետաքննություն է սկսվել։ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին Ագնյուն հրաժարվել է դատավճիռը վիճարկել, ինչը մամուլի կողմից մեկնաբանվել է որպես մեղադրական եզրակացության կետերից առնվազն մեկի ընդունում (մասնավորապես հրաժարվել է բացատրել 1967 թվականին ստացած գումարի ծագումը)։ Այս լույսի ներքո էլ նա ստիպված է եղել հրաժարական տալ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Ջերալդ Ֆորդը։ Իսկ Ագնյուն կյանքի մնացած մասն անցակցրել է խաղաղ պայմաններում, հազվադեպ է մասնակցել հանրային իրադարձությունների, քննարկումների։ Այդ ընթացքում գրել է մեկական վեպ ու հուշերի գիրք, որոնցում ջանացել է պաշտպանել իր գործունեության արդարացիությունը։

Արագ փաստեր Սպիրո Ագնյու Spiro Agnew, Ծնվել է ...
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Հղում

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads