Վաժա Փշավելա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վաժա Փշավելա (վրաց.՝ ვაჟა-ფშაველა , հուլիսի 14 (26), 1861[1], Չարգալի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 27 (հուլիսի 10), 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), վրացի բանաստեղծ, արձակագիր։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Վրաստանի Փշավի (ՎԽՍՀ Դուշեթի շրջան) Չարգալ գյուղում, քահանայի ընտանիքում։ Գրել-կարդալ սովորել է հորից։ 1877 թվականին ընդունվել է Թբիլիսիի ուսուցչական սեմինարիա, երկու տարի անց տեղափոխվել է Գորի և ուսումը շարունակել նույնատիպ հաստատությունում։ Գորիում ուսումնասիրել է ռուս և համաշխարհային գրականություն, իրավաբանություն, փիլիսոփայություն և այլն։ 1883 թվականին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկնդիր հաճախել իրավաբանական ֆակուլտետի դասընթացներին։ Շատ չանցած, նյութական պայմանների թելադրանքով հեռացել է համալսարանից և վերադառնալով հայրենիք՝ զբաղվել ուսուցչությամբ։ 1888 թվականին մշտական բնակություն է հաստատել Չարգալում։ 1881 թվականին տպագրվել են նրա քնարաշունչ պատմվածքներն ու գողտրիկ ոտանավորները, 1886 թվականին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն։
Վաժա Փշավելան ավելի քան 80 պոեմների հեղինակ է, որոնցից ուշագրավ են՝ «Բախտրիոնին», «Օձակերը», «Հյուրն ու տանտերը», «Ալուդա Քեթելաուրին», «Գոգոթուր և Ափշինան»։ Վրաց դասական արձակի լավագույն նմուշներից են նաև նրա պատմվածքները։
Վախճանվել է Թբիլիսիում[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads