Վարազդատ Հարոյան

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Վարազդատ Հարոյան
Remove ads

Վարազդատ Արշակի Հարոյան (օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ։ 2011 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։

Արագ փաստեր Վարազդատ Հարոյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

Հարոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայում։ 17 տարեկան հասակում՝ նա խաղաց հայկական Պատանի ակումբում։ 2009 թվականին, նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում Գանձասարի դեմ։ Խաղը կայանում էր Երևանում։ Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Արթուր Եդիգարյանին։ Այդ մրցաշրջանում Փյունիկը դարձավ Հայաստանի չեմպիոն։ 2010 թվականին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում Փյունիկը հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը։ 2012 թվականի մարտ ամսին գերմանական Քյոլնին գրավեց Հարոյանի խաղը և պաշտոնապես Քյոլնը Հարոյանին հրավիրեց թիմ։ Հարոյանը մարզվում էր Քյոլնի հետ[3]։

Ռուսական Տամբովում և Ղազախական Աստանայում մեկ տարի հանդես գալուց հետո Իսպանական Կադիսից առաջառկ եղավ որին հետևեց նրա տեղափոխությունը Իսպանական ակումբ։ Բավական արագ հարմարվեց ակումբին, 2022-ի Դրությամբ ակումբում հանդես է եկել 19 խաղում խփել մեկ գոլ։

Remove ads

Միջազգային կարիերա

2011 թվականի, օգոստոսի 10-ին Հարոյանը իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում՝ ընդդեմ Լիտվայի։ Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ 2013 թվականին, որտեղ Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիային 4-0 հաշվով։

Տիտղոսներ

Ակումբային

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն(2) 2009, 2010,2014-2015
  • Հայաստանի գավաթ(1) 2009,2010,2012-2013,2013-2014,2014-2015
  • Հայաստանի սուպերգավաթ(1) 2010,2011-2012,2015-2016

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads