Վարդան Աբովյան
հայ կրթական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վարդան Խաչատուրի Աբովյան (մայիսի 31, 1840, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1896, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ կրթական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։Մահացել է 12 մայիս 2020
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։Մահացել է 12 մայիս 2020
Խաչատուր Աբովյանի որդին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ Նախնական կրթությունն ստացել է տանը։ Հոր անհետացումից մեկ տարի հետո՝ 1849 թվականի աշնանը մոր՝ Էմիլիայի հետ Երևանից փոխադրվել է Թիֆլիս։ Ինը տարեկանից սովորել է Թիֆլիսի ազնվական գիմնազիայում։ Երկու տարի հետո ընդունվել է Ներսիսյան դպրոցը հայերենը կատարելագործելու համար։ 1854-1859 թվականներին սովորել է Խարկովի մասնավոր պանսիոնում, ապա՝ 1861-1862 թվականներին ուսումը շարունակել է Դորպատի համալսարանում, ստացել ռուսաց լեզվի կրտսեր ուսուցչի վկայական։ Ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն է դասավանդել Լիֆլանդիայի նախ Ֆելին գյուղաքաղաքում, ապա Տալլինի (Էստոնիա) տարբեր ուսումնական հաստատություններում։ 1869 թվականի վերջերին վերադարձել է Հարավային Կովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն ստացել Ախալքալաքում։ Ռուսերենի, պատմության և աշխարհագրության դասեր է տվել տղամարդկանց և կանանց գիմնազիաներում, տեղի հոգևոր դպրոցում։ Մեկ տարի հետո վերադարձել է Թիֆլիս, այստեղ մասնավոր դպրոցներում և գիմնազիաներում դասեր է տալիս նույն առարկաներից։ 1875 թվականին տեղափոխվել է Էջմիածին։ Այստեղ հինգ տարի ուսուցչություն է արել Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև տասը տարի ապրել է Երևանում և աշխատել թեմական դպրոցում որպես ուսուցիչ և դաստիարակ։ 1891-1896 թվականներին աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես դաստիարակ, միաժամանակ դասեր է տվել ռուսերենից, պատմությունից և աշխարհագրությունից[1]։ Մահացել է Էջմիածնում և թաղվել Գայանե վանքի բակում[2]։
Վարդան Աբովյանը մեծ ընտանիքի հայր է եղել։ Իր կնոջ՝ Կատարինե Աբովյան-Յարալյանի հետ ունեցել են ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում[1]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads