Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Remove ads
Հեղինակներ
- Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
- Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
Տվյալներ
Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
Պատմություն
Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին[1], Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։
Պատկերասրահ
- Վարդան Մամիկոնյանի հուշարձանը
- Վարդան Մամիկոնյանի հուշարձան. տեսք ներքևից
- Վարդան Մամիկոնյանի հուշարձան. տեսք առջևից
- Հատված հուշարձանից
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads