Վարդուհի Վարդերեսյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Վարդուհի Վարդերեսյան
Remove ads

Վարդուհի Կարապետի Վարդերեսյան (մարտի 19, 1928(1928-03-19), Բուխարեստ, Ռումինիա - նոյեմբերի 24, 2015(2015-11-24)[1], Երևան, Հայաստան[2]), հայ մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Արագ փաստեր Վարդուհի Վարդերեսյան, Ծնվել է ...

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի կինն է։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թվականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[3]։

Ընտանիքը

  • Ամուսինը՝ Գևորգ Աբաջյան, թատերագետ և գրականագետ
  • Ավագ որդին՝ Վահրամ Աբաջյան, դիվանագետ
  • Կրտսեր որդին՝ Սուրեն Աբաջյան, դաշնակահար[4]
Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Remove ads

Պարգևներ և մրցանակներ

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965 թվականի մարտի 11)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան[5]
  • «Պատվո նշան» շքանշան (1956 թվականի հունիսի 27)
  • Մովսես Խորենացու մեդալ(1995)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2001)[5]
  • Արտավազդ մրցանակաբաշխության Վարդան Աճեմյանի և Արուս Ասրյանի անվան մրցանակ «Տիկնոջ այցելությունը» ներկայացման մեջ Կլարա Ցախանասյանի դերի համար
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013)
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)[6]

Գրականություն Վ. Վարդերեսյանի մասին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads